Հայերեն


Արցախյան շարժման տարեդարձին. Ավետիք Չալաբյան

Blog

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Երեկ լրացավ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ 1988 թ․ փետրվարի 20-ին մինչ այդ սկսված տարերային ցույցերը Ստեփանակերտում և Երևանում վերածվեցին հուժկու համազգային հանրահավաքների, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները, պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Պահանջը դրված էր Խորհրդային Միության ղեկավարության առաջ, և ենթադրվում էր, որ հենց Խորհրդային Միության շրջանակներում էլ հարցը պետք է լուծվեր, օրինական և խաղաղ ճանապարհով։
Երևանում և Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դուրս եկած մարդիկ դեռ չէին էլ ենթադրում, որ Խորհրդային Միությունը մտել է իր փլուզման անկասելի շրջանը, և որ իրենց կողմից սկսված շարժումը լրիվ այլ շրջադարձ է ստանալու։ Տառացիորեն մի քանի օր հետո Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի ջարդերով, դրան հաջորդեցին հարձակումները արդեն Լեռնային Ղարաբաղի սահմանային հայկական գյուղերի վրա, հայերի ջարդերը Բաքվում, որտեղ այդ պահին 200,000-ից ավել հայեր էին ապրում, Գյանջայում, և այլուր։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, կոնֆլիկտը հայերի և ազերիների միջև ավելի և ավելի սուր բնույթ էր ստանում, իսկ ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ և հյուծիչ պատերազմի։
Արցախյան առաջին պատերազմը, որը շարունակվեց մինչև 1994 մայիսը, հայտնի է շատերիս իր բազում հերոսական դրվագներով՝ Շուշիի և հետո Բերձորի ազատագրում և "կյանքի ճանապարհի" բացում, Մարտունու աննկուն պաշտպանություն, Քարվաճառի և Մարտակերտի ազատագրում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մաքրում թշնամու մնացորդներից։ Պատերազմը, որին հայ ազգը տվեց իր լավագույնը՝ իր քաջարի զավակների կյանքն ու առողջությունը, կուտակած մտավոր և նյութական կարողությունը, նեղության և ցրտի մեջ ապրած տարիները՝ բոլորը հանուն ազգային հաղթանակի և Արցախի ազատագրման։ Ծայրահեղ դժվարին պայմաններում, մեր ազգը կարողացավ համախմբվել, մի բռունցք դառնալ, և հաղթել վիթխարի թվական գերազանցություն ունեցող թշնամուն, և նրան սեփական պայմաններով խաղաղություն պարտադրել։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, այն օրերի հերոսական ձեռքբերումները պրակտիկորեն ամբողջովին չեղարկված են։ Արցախը հայաթափված և դատարկ սպասում է իր տերերին, թեև վերադարձի հեռանկարները առնվազն մշուշոտ են։ Արցախի հերոսական Պաշտպանության բանակը կազմալուծված է, նրա ամբողջ սպառազինությունը և ենթակառուցվածքը անցել է թշնամու տնօրինության տակ։ Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով, իսկ թշնամու կամակատարները Հայաստանի ներսում արդեն խոսում են մեր Անկախության հռչակագիրը չեղարկելուց՝ թշնամու աճող ախորժակները բավարարելու համար։
Ինչ՞ու մենք չկարողացանք խաղաղ պայմաններում ամրապնդենք մեր հաղթանակները, ո՞ր պահին բաց թողեցինք մեր ձեռքից թշնամու նկատմամբ առավելությունը, ո՞ր պահից սկսած դադարեցինք հավատալ մեր ուժերին, ինչ՞ու զենքներս վայր դրեցինք 2020 թ․ նոյեմբերին, ինչու գերտերությունները, որոնք սկզբնապես աջակցում էին Հայաստանին և Արցախին, ի վերջո շրջվեցին մեզանից՝ այս բոլորը ցավոտ հարցեր են, որոնք տանջում են մեզնից շատերին, և տանջում են ամեն օր։ Այս հարցերին մենք պետք է անկեղծ պատասխաններ տանք, հասկանանք, ինչը մենք պետք է արմատապես փոխենք մեր կյանքում, ինչի հետ հաշվի նստենք՝ որպես օբյեկտիվ իրականություն, ինչի հետ սակայն չհամակերպենք ոչ մի դեպքում, և ինչպիսի բանաձև գտնենք՝ մեր հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու, այն շարունակ հզորացնելու, և մեր իրավունքները հետևողական առաջ մղելու համար։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը։ Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում՝ պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական հողի վրա։ Կռիվ՝ ոչ միայն արտաքին թշնամու և նրա ոտնձգությունների, այլև երկրի ներսում նրա տարբեր կամակատարների, նաև սեփական արատների և թուլության, հուսալքության և հիասթափության դեմ։ Այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել, հանուն բոլոր այն մեր Եղբայրների և քույրերի, որոնք անցած 36 տարիների ընթացքում այդ կռվի զոհասեղանին դրեցին իրենց կյանքն ու առողջությունը, հանուն մեր երեխաների և թոռների, որոնք մեզնից պետք է ազատ, անվտանգ և շեն երկիր ստանան, և շարունակեն այն հզորացնել ու շենացնել։
Մինչ այդ, ցանկանում եմ այսօր գլուխս խոնարհել անցած 36 տարիների ընթացքում հայրենիքի ազատության համար մարտնչած, իրենց կյանքը և առողջությունը մեր բոլորի բարօրությանը նվիրած բոլոր եղբայրների և քույրերի առաջ, և վերհաստատել հանձնառությունս՝ շարունակելու նրանց գործը, և նորից ազատ տեսնելու Արցախը։ Աստված պահապան մեր ազգին, մեր հայրենիքին, և նրա ազատության համար պայքարող մարդու տեսակին։

Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ) ՌԴ-Բելառուս հարաբերությունները բառի բուն իմաստով եղբայրական են և կարող են օրինակ լինել այլ երկրների համար. ՊուտինՀայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ սառեցված ակտիվների առգրավմանը «Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ». Մարջան Ավետիսյան Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Մասիսում գողություն կատարելու պահին տղամարդ է ձերբակալվել Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալԵթե Պուտինը չստորագրի 30-օրյա հրադադարի համաձայնագիրը, ԱՄՆ-ն կարող է ֆինանսապես վատ բաներ անել ՌԴ-ի նկատմամբ. Թրամփ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է վերջնական փուլ. Պեսկով «Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար». Հ. Ծառուկյան Գաղտնի ընթացող բանակցությունների ֆոնին՝ իշխանությունն ամեն հնարավոր «գայթակղիչ» քայլ ձեռնարկում է, որպեսզի սոցիալական բարեկեցության քողի տակ «գնի» ՀՀ քաղաքացիների լռությունն ու հանդուրժողականությունը․ Աննա ԿոստանյանԽաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամՈղջունում եմ Ռուբենի քաղաքական և մարդկային անօրինակ խիզախությունը, մեծապես արժևորում եմ նրա ուղերձը. Ավետիք Չալաբյան«Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ». Մարջան Ավետիսյան Արտացոլող «վերմակը» բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Առանց Արցախի չի կարող Հայաստան լինել․ Դավիթ Սարգսյան Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր. Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ Վինիսիուսը էմոցիոնալ հայտարարությամբ է հանդես եկել Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալների համար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) Փաշինյանի ասածը նշանակում է՝ «Թուրքիան ու Ադրբեջանն ինչ կասեն, դա էլ կանեմ. Ուզո՞ւմ են Արևմտյան Ադրբեջան՝ թող այդպես էլ լինի». Հովասափյան «Գռզո»-ի թիկնապահների հետ կատարվածը՝ ազդակ իշխանականների համար ԵԽ-ն բանաձև ընդունեց Փաշինյանը խիստ դժգոհ է Գուրգեն Արսենյանի աշխատանքից Ուկրաինայից որոշ դրական մեսիջներ եմ ստացել. Թրամփ 4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում Իշխանությունը ջանքեր է գործադրում՝ գերիների մասին հարցերը փակելու. Մետաքսե Հակոբյան Գույքահարկը սարսափելի է թանկացել․ Հրայր Կամենդատյան Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի․ «ՀայաՔվե»Դանակաhարություն է եղել, բժիշկները պայքարում են 33-ամյա տղամարդու կյանքի համարԳավառ համայնքի Նորատուս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Պեդրո Զարոկյանը հերքել է Ալեն Սիմոնյանի եղբոր կապը պետական տենդերներ շահած ընկերության հետ Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա Սպասելով ԵԽ քվեարկությանը. Վահե ՀովհաննիսյանԻշխանություններն իրենց գործողություններով «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ընթացքում հաստատեցին, որ դեմ են Հայաստանի բնակչության շահերից բխող օրենսդրական նախաձեռնությանըԶրկանքների գնով ենք գոյատևում․ քաղաքացի Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ» Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ» «Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ» Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ» Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ»
Ամենադիտված