Հայերեն


Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը. Արմեն Հովասափյան

Blog
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Վերջին ամիսներին մի բան շատ հստակ է՝ Նիկոլը շնչակտուր վազում է ընտրությունների, թեև դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րտ, բայց մի հարցում կասկած չկա՝ այդ շտապողականությունը տեղից չի գալիս։ Ըստ ամենայնի, Բաքվի ու Անկարայի քաղաքական խոհանոցներում արդեն իսկ դրվել է համապատասխան պատվերը, և Նիկոլն ուղղակի հետևում է գրավոր հրահանգին։ Այլ խոսքերով՝ իրոք ինքնուրույն բան չկա այստեղ, ո՛չ օրակարգ, ո՛չ հորիզոն։ Իսկ ինչ կանի հանրաքվեն՝ կկպցնի՞ ընտրություններին, թե՞ մի կողմ կհանեն՝ առանձին ձևով մատուցեն, դա արդեն տեխնիկական հարց է, բայց այդ «տեխնիկականության» ֆոնին մի երևույթ կա, որի մասին լուրջ պիտի խոսենք։ Այդ երևույթը՝ նիկոլիզմն է։

Հասարակ, առանց փաթեթավորման ասած՝ նիկոլիզմը պետության կառավարում է քաղաքական պահի վրա գրված տրամաբանությամբ։ Այստեղ չկա արժեք, սկզբունք, տեսլական, վաղվա մասին ոչ ոք չի մտածում՝ ապրենք՝ այսօր ապրենք, մնացածը տեսնենք։ Իսկ եթե պետք լինի՝ պատմությունը կթողնենք, սահմանադրությունը կփոխենք, բարեկամները կկորցնենք, թշնամիներին գիրկն էլ կընկնենք։ Միայն թե պահին հարմար լինի, «խաղաղություն» խոսենք ու իշխանությունը պահենք։

Ի դեպ, արդեն քանի տարի է «Ադրբեջանը պահանջում է» արտահայտությունը մեր ամենօրյա իրականության անբաժանելի մասն է։ Ասեմ ավելին, այդ «պահանջները» իրականանում են Նիկոլի ձեռամբ։ Միակ բանը, որ մնացել է՝ Սահմանադրության փոփոխությունն է, բայց եկեք չխաբենք մեզ՝ դա էլ արվելու է։ Ճանապարհը բաց է, մնում է հանրաքվեն՝ նոր փաթեթ, նոր շոու։

Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը։ «Խաղաղություն», «ապագա», «կառուցենք» — նույն փաթեթը, նոր պիտակով։ Իսկ իրականում՝ մոլորեցում, տագնապ, մանիպուլյացիա։

Եվ այդ ամենը՝ ի՞նչ անուն ունի, ճիշտ է, նիկոլիզմ։ Մի բան, որ ապագայում, երբ պետությունը մի օր դուրս գա այս քաոսից, հնարավոր է դասավանդվի բուհերում՝ որպես նախազգուշացնող օրինակ։ Որպես հիշեցում, թե ինչպես չպետք է վերաբերվել քո երկրին։
 
Թող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա Կոստանյան
Ամենադիտված