Վլադիմիր, կա՛նգ առ. Թրամփը՝ Կիևի վրա մասշտաբային հարձակմшն մասին
Աշխարհ
Վլադիմիր, կա՛նգ առ. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա այսպես է մեկնաբանել Կիևի վրա այսօրվա զանգվածային հարձակումը:
«Ես գոհ չեմ Կիևի վրա ՌԴ-ի հարվածներից: Դրանք անհրաժեշտ չէին և շատ վատ պահի տեղի ունեցան: Վլադիմիր, կա՛նգ առ: Շաբաթական 5,000 զինվոր է զոհվում: Եկեք հասնենք խաղաղության գործարքին», - գրել է ԱՄՆ նախագահը:
Հինգշաբթի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի քաղաքների վրա։
«Կիևը գտնվում է զանգվածային հարձակման տակ, այդ թվում՝ տարբեր ուղղություններից բալիստիկ հրթիռների հարվածներից: Արձանագրվել են նաև հակառակորդի ռազմավարական ավիացիայից նոր հրթիռների արձակումներ»,-թելեգրամյան ալիքում գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Զոհվել է 10, վիրավորվել մոտ 100 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Խարկովը նույնպես ենթարկվել է հարձակման՝ այս անգամ յոթ հրթիռային հարվածի։ Վնասվել են բնակելի շինություններ:
Լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: