Տեսանյութ․ «Մարզ ղեկավարելը Արթուր Մկրտչյանի մակարդա՞կն է»․ Սերժ Սարգսյան
ՔաղաքականությունANIARC-ը ներկայացնում է լրագրող Վարդգես Բաղրյանի նկարահանած տեսանյութը 1992-ի հունվարին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ընտրության վերաբերյալ։ Արցախում ստեղծվել էր երկիշխանություն․ Հայաստանի ղեկավարությունը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ աջակցում էին ՀՀՇ-ի արցախյան ցանցին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ ՀՅԴ-ն՝ Արթուր Մկրտչյանին։ Վերջինս ընտրվեց Արցախի Գերագույն խորհրդի նախագահ, սակայն երեք ամիս անց՝ 1992-ի այս օրը՝ ապրիլի 14-ին, դավադրաբար սպանվեց Ստեփանակերտում։