Վիգեն Սարգսյանի մոտ չի ստացվել. Մոսկովյան վրիպումը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Մոսկվայում մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած անվտանգության միջազգային համաժողովին, որտեղ նաեւ ելույթ է ունեցել: Այդ ելույթում թերեւս միակ կոնկրետ, պրակտիկ ու պարզ մասը այն է, երբ Հայաստանի նախարարը համաժողովի կազմակերպման համար շնորհակալություն է հայտնում ՌԴ նախարար Շոյգուին:
Ելույթի մնացյալ մասով, համաժողովի մասնակիցներն ու Շոյգուն թերեւս մինչ այժմ փորձում են ըմբռնել, թե ի վերջո ինչ էր ասում Հայաստանի պաշտպանության նախարարը, կամ ինչ էր ուզում ասել:
Գուցե Վիգեն Սարգսյանը որեւէ բան չէր էլ ուզում ասեր, այսինքն ուզում էր, որպեսզի ելույթում չշոշափվեր կոնկրետ ոչինչ, ավելորդ պատասխանատվությունից խուսափելու համար: Վիգեն Սարգսյանը գուցե շատ լավ պատկերացնում է, որ այն, ինչ պետք է ասվեր Հայաստանի պաշտպանության նախարարի ելույթում, կարող էր այդքան էլ դուր չգալ Մոսկվային: Եվ Մոսկվայի ականջին անհաճո, քիմքին անդուր բաներ չասելու համար, Վիգեն Սարգսյանը որոշել է ունենալ ելույթ, որտեղ այդքան էլ հասկանալի չէ, թե ի վերջո ինչ է ասում կոնկրետ պետության կոնկրետ բարձրաստիճան ռազմա-քաղաքական պաշտոնյան:
շարունակությունը՝ կայքում