Ով է հոշոտված հայտնաբերված երիտասարդը. մանրամասներ
ՀասարակությունԼոռու մարզում հոշոտված վիճակում հայտնաբերված դին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Կ. Ա.-ինն է, ով մարտի 13-ից դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն, 42-ամյա Ա. Աղաբաբյանը ահազանգել էր ոստիկանության Բազումի բաժին եւ հայտնել, որ Վանաձոր քաղաքի Քիմիական գործարանին հարակից Փաշիգեղ տեղամասում՝ հեռուստաաշտարակի հարեւանությամբ, ինքնությունը չպարզված անձի՝ հոշոտված դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները նշված վայրում հայտնաբերել են դին՝ ամբողջովին հոշոտված եւ անճանաչելի վիճակում: Երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպես նաեւ մտավոր հետամնացություն: Մարտի 29-ից մինչ օրս ոստիկանների ու փրկարարների կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին եւ հարակից տարածքներում: Երիտասարդ տղան վերջին անգամ մոր հետ խոսել էր մարտի 14-ին ու ասել, որ մոլորվել է, ապա հայտնել, որ ցանկանում է վերադառնալ Սպիտակ: Տղայի որոնողական աշխատանքներն ավելի ուժեղացան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Ստեփանավան քաղաքի բնակչի կողմից կատարված սպանությունից հետո: