Հայերեն


«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն պատմություն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, բայց քննարկումները՝ մեզ համար կարևոր հարցի շուրջ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, շարունակվում են: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե հետ գնանք մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, որոշ հատվածներ կային, որոնք կարծում էին՝ չարժե այդքան շատ խոսել Ցեղասպանության մասին: «Բայց դա ավելի շատ մոդայիկ, ժամանակակից լինելու ինչ-որ արտահայտության ձև էր: Դա գերակշռող չէր, բնականաբար, քաղաքական գիծ չէր դառնում, որովհետև բոլոր նախորդ իշխանությունները, մի քիչ շատ, մի քիչ ավելի քիչ, բայց առաջ էին տանում Ցեղասպանության ճանաչման օրակարգը: Բացատրությունն էլ շատ պարզ էր, որ դա մեզ պետք է՝ որպես անվտանգության երաշխավորության բաղկացուցիչ մաս ու ևս մի երաշխիք, որ չի կրկնվի: Հիմնականում քաղաքական իմաստով սա է խնդիրը, որ Թուրքիան միշտ մի քիչ ճնշված վիճակում էր միջազգային հանրության կողմից: Պարբերաբար այդ թեման արծարծելով՝ հասնում էին նրան, որ տարբեր երկրներ ճանաչում էին Ցեղասպանությունը: Այսօրվա վիճակով Փաշինյանը մի քիչ ավելի շատ է զարգացրել այդ թեզը, դարձրել այն արտաքին քաղաքական, որովհետև դա մտնում է իր այն կոնցեպտի մեջ, որ Հայաստանը պետք է լինի Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարիմ բարեկամը և այլն, փոխի արտաքին քաղաքականության վեկտորը, որ ամեն ինչում մեղավոր են ռուսները: Ցեղասպանության հարցն էլ է դրա հետ կապում, ասում՝ ինչո՞ւ 1939 թվականին ռուսները չէին ճանաչում, իսկ 1953 թվականին ճանաչեցին: Չնայած նույն Փաշինյանը լավ գիտի, որ Ցեղասպանության եզրույթը 1939 թվականին չկար, որ Ցեղասպանությունը ճանաչող բոլոր երկրներն էլ, բնականաբար, իրենց շահերից են ելնում, ուղղակի պետք է այդ հարցը միշտ «տաք» պահել, բարձրացնել: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և շատ այլ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որովհետև այդ հարցը եղել է օրակարգում, և երբ հարմար պահ է եղել, ճանաչել են: Ոչ մի արտառոց բան չկա, որ մեկը ճանաչել է 1950, մյուսը՝ 1960 թվականին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Նշում է՝ Փաշինյանն այս ամենը շատ լավ է հասկանում, բայց այս ամենը նրա արտաքին քաղաքականության ծիրի մեջ է՝ հնարավորինս գոհացնել Թուրքիային և Ադրբեջանին, որ իրեն հանգիստ թողնեն: «Այսինքն, այդ հարցը չշեշտադրել, փորձել կասկածի հատիկներ գցել հասարակության մեջ, որ բոլորը սկսեն մտածել, թե ո՞վ է մեղավոր և այլն: Ամեն ինչ կախված է մարդուց, եթե ցանկանաս ինչ-որ հարցերում միշտ մեղադրել ուրիշներին, կարող ես մեղադրել: Սա է իր գիծն ու նպատակը: Միշտ նեղանում են, ասում, որ չեն ուրանում Ցեղասպանությունը, նեղացած կեցվածք ընդունում: Ճիշտ են ասում՝ այս պահին չեն ուրանում, չեն ասում՝ չի եղել: Բայց իրենց հետագիծը նայելով՝ նույնն Արցախի մասով էր տեղի ունենում: Ամբիոնից Նիկոլը գոռում էր՝ ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, ինչպե՞ս կարող են այդ հարցում ինձ մեղադրել: Հետո Արցախը հանձնեց, պրծավ, ասում է՝ ոչինչ չեմ բանակցել, ընդհանրապես տեղյակ չեմ եղել, թե ինչ է եղել: Սրանք իր խոսքերն են , երբ իրեն մեղադրում էին: Այս գծի մեջ են: Բայց, ի տարբերություն Արցախի, հույս, վստահություն ունենանք, որ այս հարցում այդ գիծը մինչև վերջ չի շարունակվի, հասարակությունը թույլ չի տա, որ այդ գիծը հասնի նույն հանգրվանին, ինչ եղավ Արցախի հետ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հարվածում են ազգն իրար կապող երկու սյուներին՝ Արցախյան հիմնահարցին, որ վերադարձրեց հաղթանակելու մեր ձգտումը, և Հայոց ցեղասպանության հարցին, երբ ցավը և «այլևս երբեքի» գաղափարը մեզ միավորեց: «Ինչո՞վ են կարևոր այդ երկու կետերը:

Դրանք Հայաստանի պետականության հիմքում, ինքնության մեջ դրված կարևորագույն հարցերն են, որոնցով նաև կշիռ ունեինք միջազգային հանրությունում, բեմահարթակում: Մինչև Նիկոլի սիրած «ոչ բռնի հեղափոխությունը» Հայաստանը գործոն էր, ու Հայաստանի հետ հաշվի էին նստում, Հայաստանին օգնում էին, այդ երկու գործոնն էր հիմքում՝ Արցախի և Ցեղասպանության ճանաչման հարցերը: Դա կապիտալիզացվում էր, Հայաստանին հուսալի գործընկեր համարելով՝ նախագծեր էին իրականացվում: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազամուղը, Նիկոլենք կերազեին նման մի գործարք անել, բացի ասֆալտապատումից: Դա անուղղակի հետևանք է, որ պետությանդ հարգում են, պետությունդ կշիռ ունի: Դրա համար նման մեծ նախագծեր էին անում, ոչ թե, ասենք, լուսավորություն անցկացնում փողոցում և գլուխ գովում: Հիմա պետությունը թուլացել է, այդ երկու գործոններից իրենք, այսպես ասած, հրաժարվում են, ուզում են Հայաստանը դարձնել ինչ-որ միջանկյալ պետություն Թուրքիայի և Ադրբեջանի արանքում: Այս է պատճառը, որ փորձում են այս երկու հարցերը չեզոքացնել: Ընդ որում, հիշեցնենք, որ այս երկու հարցերը հնարովի հարցեր չեն: Օրերս ասացին, որ Թրամփը Ցեղասպանությունը կոչել է Մեծ եղեռն և այլն, Պուտինը ոչինչ չի ասել: Բայց նույն այդ մարդիկ ոչինչ չեն ասում այն մասին, որ 2015 թվականին և՛ Պուտինն է եկել Հայաստան, և՛ Օլանդը Ֆրանսիայից, և՛ Սերբիայի նախագահը, և՛ բազմաթիվ երկրների ղեկավարներ: Սա վկայությունն է պետության հեղինակության, կշռի, բացվող հնարավորությունների: Իսկ հիմա դրա մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է»,-հավելում է վերլուծաբանը:

Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են տեղի տալիս իշխանության ներկայացուցիչների նյարդերն այդ թեմաներն արծարծելիս: Իսկ գուցե հիմքում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացնե՞րն են, օրինակ՝ Գյումրիում և Փարաքարում փաստացի իշխանական ղեկավար չունենալու փաստը և այն հավաստումը, որ աստիճանաբար էլ ավելի են կորցնում իրենց՝ առանց այդ էլ փոքր ընտրազանգվածը: «Թալանը հետ բերելու և նախկիններին պատժելու» թեզն այլևս չի ազդում հանրության լայն զանգվածների վրա: «Հերթական ընտրությունները 2026 թվականին են, ու դեռ հարց է, թե մինչ դա ինչ զարգացումներ կլինեն՝ կախված ընդդիմության գործելակերպից, միջազգային իրավիճակից և այլն: Բնական է, որ իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որն օբյեկտիվ տվյալների վրա է հիմնվում: Երևանում Տիգրան Ավինյանը մի կերպ դարձավ քաղաքապետ, Գյումրիում դա չկարողացան անել, ավելի վաղ Վանաձորում չկարողացան նույնն անել, ընտրված քաղաքապետը հայտնվեց բանտում, Սյունիքում ընդդիմադիր հակումներ ունեցող քաղաքապետեր են հիմնականում: Սրան գումարենք վերջին տարիների իրադարձությունները՝ ամենակարևորից՝ Արցախի կորստից սկսյալ, վերջացրած ամենապարզ թանկացումներով: Բնականաբար, հասկանում են, որ վիճակը լավ չէ: Դրանով են բացատրվում իրենց կտրուկ արձագանքները բոլոր հարցերին: Եթե դիտարկենք Փաշինյանի արձագանքը, այն բավականին հետաքրքիր է: Վերջերս նա շատ ակտիվ է և խոսում է բոլոր թեմաներով՝ սկսած նրանից, թե ով պետք է երեխաներին դաստիարակի, ինչպես պետք է հարստանալ, ինչից ասես խոսում է: Փակ միջոցառումներ է անցկացնում իր կողմնակիցների հետ, չգիտես ինչու՝ «Կրթվելը նորաձև է» միջոցառումները փակ են: Դա ցույց է տալիս, որ չեն ուզում շատ պատասխանատու բաներ ասել: Կարծես նա էլ է անհանգիստ, ուզում է ինչ-որ բան արած լինել: Կարծում եմ, որ դա թիմի վրա էլ է ազդում: Օբյեկտիվ պայմաններում իրենց դժվար է լինելու վերարտադրվել՝ անկախ նրանից՝ ընտրություններով, թե ընտրություններից առաջ հնարավոր գործընթացներով»,-ասում է մեր զրուցակիցը:

Արդյոք սրան գումարվո՞ւմ է նաև ճնշումը դրսից: «Ընդհանուր իրավիճակն է ազդում: Իրենց թեզերը քայքայվում են, երբ առճակատումը շատ ուժեղ է, իրենց ավելի հեշտ է խաղալ: Օրինակ՝ հակառուսականության թեման այդքան զարգացվում էր, հիմա տեսնում են, որ Ամերիկան և Ռուսաստանը փորձում են իրար հետ լուծումներ գտնել, այսինքն՝ չեն կարող հույսը դնել նրա վրա, որ ամբողջ Արևմուտքը կանգնած է Փաշինյանի թիկունքին զուտ նրա համար, որ նա և իր թիմը հակառուսականության գծի վրա են, ՀԱՊԿ-ի դեմ գործողություններ է անում, սիրաշահում եվրոպացիներին: Տեսնում է, որ դա արդեն ազդեցություն չունի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունն ազդում է աշխարհաքաղաքական պրոցեսների վրա: Դա էլ է խարխլում իրենց դիրքերը, հենարանը: Գիտենք, որ իրենց ամենահիմնական հենարաններից մեկը «սորոսականությունն է»: Զգում ենք, որ այդ թևն էլ է թուլացել: Մարդկանց վերաբերմունքն է փոխվում, որովհետև տեսնում են, որ խոսքերի տակ ոչինչ չկա, միայն երկիրն է թուլանում: Իրենց մոտ կա այն անհանգստությունը, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները
Ամենադիտված