Վերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով. Արմինե Սիմոնյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով։
Հետևում եմ նրա գործունեությանը: Մի քանի անգամ էլ հարցազրույցներ եմ իրականացրել նրա հետ, երբեմն էլ զրուցել ենք պաշտոնական հանդիպումների ընթացքում՝ նույնիսկ ճաշի սեղանի շուրջ։
Պարբերաբար նկատում եմ, որ ամիսը մի քանի անգամ այցելում է Կապանի սահմանամերձ գյուղեր, ներկա է լինում Սյունիքում կազմակերպվող բոլոր խոշոր-մանր միջոցառումներին։ Թվում է՝ հրավերները չի մերժում՝ անկախ նրանից, թե ով է հրավիրող կողմը։
Այս օրերին էլ պարզվեց, որ գիշերել է Խնածախում։ Բնակիչները պատմեցին՝ տպավորված էին։ Գնահատել էին, որ նա պարզապես մեկժամյա պարտադիր այց չէր կատարել, այլ իսկապես փորձել էր կիսել իրենց առօրան:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram