Ուժեղ նախագահ և սուպեր վարչապետ. անցումային դրույթների ռիսկերը
Քաղաքականություն1in.am / 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ են մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածով: Նշենք, սակայն, որ առկա են նաև Սահմանադրության որոշ անցումային դրույթներ, որոնք կիրառման մեջ կդրվեն ավելի ուշ ժամկետներում:
Սահմանադրական բարեփոխումներից ու խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն վերջնական ձևավորվեն ԱԺ-ն, կառավարությունը, Հայաստանում հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, որը կավարտվի 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունները ավարտվեն: Իսկ մինչ այդ մենք կունենանք ուժեղ լիազորություններով օժտված վարչապետ, որը բնորոշ է խորհրդարանական մոդելի պետությանը, և կիսանախագահական մոդելով՝ ուժեղ լիազորություններով օժտված նախագահ: Այս շրջանում շատ են կարծիքներ հնչում, որ այս իրավիճակը կարող է բավական ռիսկային լինել երկրի կյանքում առանցքային որոշումներ կայացնելու հարցում: Երկու անձ ունեն լայն լիազորություններ, նույն հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ իրավաբանության ամբիոնի վարիչ, Սահմանադրության նախագծի համահեղինակ Գևորգ Դանիելյանի խոսքով, սակայն, սա բնականոն մոտեցում է և չի հանգեցնելու անորոշությունների և անհարկի հակասական զարգացումների:
«Խնդիրն այն է, որ այս փուլում կառավարությունը դեռևս շարունակելու է գործել հիմնականում 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված կիսանախագահական կառավարման ձևին բնորոշ լիազորություններով: Ընդ որում, կառավարության անդամների վրա դեռևս չեն տարածվի 2015թ. խմբագրությամբ՝ Սահմանադրությամբ ամրագրված պահանջները, այն է՝ 25 տարին լրացած լինելը, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելը, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:
շարունակությունը՝ կայքում