Հայերեն


Հայ-թուրքական սահմանի բացումը դաժան հետևանքներ կունենա Հայաստանի համար

Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը՝ ունենալով մի քանի հստակ քաղաքական նպատակներ։ Ընդ որում, Ցեղասպանության ուրացման քաղաքականություն առաջին հերթին սկսվել է ազգային արժեքների դեմ պայքարից: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով, «դա հստակ քաղաքականություն է, առանձին ֆրագմենտներ չեն»։ «Հստակ որդեգրված մի ամբողջ ծրագիր է Հայոց ցեղասպանության ուրացման ուղղությամբ»,- օրերս նշել է պատգամավորը։

Փաշինյանն այս քաղաքականությունը տանում է մի քանի ուղղություններով։ Դրանցից մեկն, օրինակ, Թուրքիայի պահանջով ազգային խորհրդանիշների, զինանշանի վրայից Արարատ լեռը հանելու նախաձեռնությունն է։ Տևական ժամանակ արդեն Փաշինյանն առաջ է տանում Արագած լեռան քարոզը։ Լեռան պատկերն ամբողջությամբ տեղադրված է կառավարության առանցքային հարկասենյակներից մեկում, որտեղ Փաշինյանը հանդիպումներ է ունենում միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, և տարածվող տեսանյութերն ամբողջությամբ հենց այս տրամաբանության մեջ են։ Արարատ լեռան դեմ տարվող իշխանական քարոզն այնպիսի ծիծաղելի չափերի է հասել, որ նույնիսկ մեմ է դարձել, մինչդեռ պետք է չափազանց զգուշավորությամբ վերաբերվել և հստակ հասկանալ դրա հնարավոր հետևանքները։

Մեկ այլ դրվագ էլ Ցեղասպանության ուրացումն է, ինչպես նաև Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարելը, իսկ Թուրքիան, որը երբեք էլ չի հայտարարել նախապայմաններից հրաժարվելու մասին, հատկապես ծանր է տանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրվագները։ Վերջերս նույնիսկ թուրքական իշխանությունները քննադատել էին արևմտյան պետությունների այն ղեկավարներին, որոնք համարձակվել էին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկն էլ քննադատել էր ԱՄՆ նախագահ Թրամփին, ով «Ցեղասպանություն» բառի փոխարեն ընդամենը «Մեծ եղեռն» էր ասել։

Նիկոլ Փաշինյանի թուրքամետ քաղաքականության ամենավտանգավոր դրվագներից մեկն էլ սահմանի բացումն է։ Հիշեցնենք, դեռ 3 տարի առաջ հայ և թուրք պատվիրակները պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Բայց մինչ օրս Թուրքիան չի բացում սահմանը՝ պահանջելով Հայաստանից կատարել իր բոլոր պայմանները, որոնք փաշինյանական իշխանությունն անմռունչ կատարում է։ Նպատակը մեկն է՝ բացել սահմանը և թուրքական ազդեցության իսկական էքսպանսիա տեղի կունենա Հայաստանում։ Մասնավորապես, Թուրքիան վաղուց արդեն իսկ պատրաստ է իր ահռելի տնտեսական հնարավորություններով ներխուժել Հայաստան։ Իսկ այդ պարագայում հայկական տնտեսությունը և առանձին ճյուղեր պարզապես կմեռնեն։ Ինչպես, օրինակ տեղի ունեցավ Վրաստանի ամենաառանցքային շրջաններից մեկում՝ Աջարիայում, որն արդեն տևական ժամանակ գրեթե թուրքական վերահսկողության տակ է։ Թուրքերն այնտեղ ահռելի շենք-շինություններ, հյուրանոցներ, սննդի օբյեկտներ, տարբեր ձեռնարկություններ են կառուցել։ Եվ Աջարիայի գրեթե ամբողջ տնտեսությունը գտնվում է թուրքական կապիտալի ձեռքում։ Ծովափնյա այդ հատվածը մշտապես եղել է Թուրքիայի թիրախը, ինչպես և ողջ Հայաստանը։

Սեփական պանթուրանական ծրագրերն առաջ մղելու համար Թուրքիան նպատակ ունի տնտեսապես նեղելու և ճնշելու Հայաստանին։ Նույնիսկ փակ սահմանների պարագայում Թուրքիայում ապրանքների ինքնարժեքն այնքան ցածր է, որ Վրաստանից և ավելի երկար տարանցիկ ճանապարհով ու մաքսազերծումներով հասնելով Հայաստան, կարողանում է մրցակցել հայկական արտադրանքի հետ, իսկ սահմանի ուղիղ բացումը լրջագույն հարված է հասցնելու հայկական գյուղատնտեսությանը, տեքստիլ և քիմիական արդյունաբերությանը, ընդհուպ, ծանր և թեթև արդյունաբերությանը՝ այդկերպ դնելով Հայաստանի Հանրապետության վերջնական կլանման սկիզբը։

Արդյոք հասկանո՞ւմ է Հայաստանի գործող իշխանությունը նման վտանգը, բնականաբար, այո՛, սակայն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։

Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել է
Ամենադիտված