Հայերեն

Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն. Արմեն Հովասափյան

Blog
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկվա կառավարության նիստում հնչած որոշ պահերի միտումնավոր չէի ուզում արձագանքել նույն օրը, քանի որ լրահոսը խիտ էր, ու գերհագեցած և հանրային ուշադրությունից դուրս կմնար. անդրադառնամ մի քանի դրվագների, որոնք արժանի են առանձնահատուկ դիտարկման։

Քանիցս ասել եմ՝ Նիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում։ Ամեն արտահայտություն, ամեն մուննաթ ու խաղացած «հիասթափություն» թիրախային մեսիջ ունի՝ առաջին հերթին իր թիմին ու համակարգին ուղղված։ Վերջին շրջանում նա հետևողականորեն ստանձնել է «ինքնաքննադատ վարչապետի» դերակատարումը՝ պոպուլիստական ելույթներ, կեղծ ընդդիմադիր հռետորաբանություն, հեգնական ու արհամարհական շեշտադրումներ։ Բարձրաձայնում է բացթողումների մասին, խոսում օրենքների խախտումներից, վարում «դու ես մեղավոր, ոչ թե ես» ոճի դիսկուրսներ՝ անամոթաբար «մոռանալով», որ այդ ամբողջ համակարգի թիվ մեկ պատասխանատուն ինքն է։

Փաստն այն է, որ կառավարության 5-ամյա ծրագիրն ընդամենը թղթի վրա է մնացել։ Ինչքան էլ խոսեն «աննախադեպ աճերից», «դինամիկ բարեփոխումներից», իրականությունն այլ է՝ հասարակության վստահությունը փուլ է եկել, պետական կառավարման համակարգը՝ դեգրադացվել։ «Անիշխանության» և «կադրային ճգնաժամի» մասին խոսում է մի մարդ, ով անձամբ է բոլոր որոշումների կենտրոնում։

Իսկ ինչու՞ է անում այդ ամենը։ Շատ պարզ. որպեսզի մաքրի իրեն և թեմաները՝ «սաղին գցի»։ Իր «ինքնաքննադատությունը» գործիք է՝ բացահայտ քաոսի մեջ իր դերը ջնջելու համար։ Երեկ, օրինակ, հայտարարեց. «Եթե ընդունած օրինագծերը հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր կառավարությունը բացարձակ չեմպիոն կդառնա»։ Բայց սա արդեն հեգնանքի սահմանները չէ, սա պետական կառավարման փլուզման խոստովանություն է։ Որպես շարունակություն՝ նշում է. «էդ որ ասում ենք վերաբերվում է բոլորին, դա նշանակում է՝ բոլորին, ոչ թե բացի սրանից, սրանից, սրանից…»։ Իր խոսքի ենթատեքստում՝ հենց ինքն է թաքցնում բացառությունները։

Մենք գործ ունենք մի մոդելի հետ, որտեղ ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում։ Ու այդ խառնաշփոթի մեջ կառավարությունը փորձում է հանրությանը համոզել, որ «գործընթաց կա», «պայքար կա», «ինքնաքննադատություն կա»։ Իրականում՝ կա փախուստ պատասխանատվությունից։

Ըստ էության՝ Նիկոլը պարզապես թույլ կառավարիչ չէ, այլ պետական համակարգը պոպուլիզմի, կեղծ բարեպաշտության և պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմի վերածած ղեկավար։ Ավելին, վերջինիս այս «ինքնաքննադատական» շոուները ոչ թե իրական վերահսկողության, այլ կառավարման անունակության քողարկված դրսևորում են։

Երբ «ղեկավարը» հանրային հարթակում հանդես է գալիս որպես ընդդիմություն՝ սեփական կառավարությանը, իսկ փակ դռների հետևում պահպանում է նույն ձախողված կառավարման կառուցվածքները, դա այլևս ընդամենը ինստիտուցիոնալ անկման դրսևորում չէ՝ դա քաղաքական սնանկության արձանագրում է։

Եվ այս ամենի ֆոնին մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն՝ շարունակելու պետության կառավարման գործը։ Այն, ինչ տեսնում ենք, իշխանության ոչ թե ընդամենը արժեհամակարգային, այլ՝ կառավարչական վերջնակետն է։
 
Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան
Ամենադիտված