«Չենք կարող այդպես անել». 10-օրյա վերջնագիրը լրացավ
ՀասարակությունԼրագիր / Ապրիլի 20-ի կառավարության նիստում վարչապետը բորբոքված խոսում էր աղբահանության խնդրի մասին: Նա ասում էր, որ ուր գնում ես՝ մարզեր, համայնքներ, զբոսաշրջային վայրեր, ամենուր աղբ է: Նա հանձնարարականներ էր տալիս նախարարներին, առաջարկում խստացնել պատիժները:
Վարչապետն այս հարցով դիմեց նաեւ ոստիկանապետին. «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, թե չեն կարող այդպես անել: «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»:
շարունակությունը՝ կայքում