«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ». Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների կողմից ընդունված հայտնի նախադասությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:
«Սինջարում գործողություն իրականացրեցինք, մոտ 210-220 ահաբեկչի սպանեցինք: Այս ազգի հետ խաղ չեն խաղում, բոլորը դա կտեսնեն: Ժամանակը գա, կիմանանք` ինչ ենք անում: Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նաև հայտնել է, որ մայիսի 2-ին կվերադառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» արտահայտությունը թուրք ազգայնամոլների հայտնի սպառնալիքներից է, որը ժամանակին ուղղվել է նաև պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի դեմ: