Ադրբեջանական «դիվերսիա» վարչապետի դեմ
ՏնտեսությունԱՌԱՋԻՆ /Այն ալիքը, որ այս օրերին բարձրացել է սոցիալական ցանցերում և ընդհանրապես հասարակության մեջ՝ կապված Ադրբեջանից ներկրված խնձորի հետ, զուտ զգացմունքային, զգայական հարթությունում է: Հասարակությունը զայրույթով է ընդունում, որ արդեն ադրբեջանական ծագման արտադրանք է հայտնվում Հայաստանում, այն էլ մթերք: Երկու տասնամյակ է, որ թուրքական արտադրանքի, առավել ևս սննդամթերքի իրացումը Հայաստանում երբեմն հասնում է զգալի ծավալների և հասարակությունը, առավել ևս երկրի ղեկավարությունը, ընդգծված հանդուրժողականություն են դրսևորում այդ երևույթի նկատմամբ: Նույնիսկ այն բանից հետո, երբ թուրք արտադրողը էկրանից հայտարարում է, որ իրենց արտադրած թունավոր` գերշատ թունաքիմիկատների օգտագործումով մշակված «պրոդուկտը» ուղարկում են թշնամիներին` քրդական և հայկական շուկաներ, իսկ անվտանգը, բնականաբար, իրացնում են թուրքական շուկայում:
Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ Ադրբեջանի դեպքում արտահայտված մերժողական արշավ է սկսվում (միանշանակ ընդունելի), թուրքական մթերքի պարագայում` անտրամաբանական անտարբերություն դրսևորվում: Հնարավոր է, որ դրանում որոշակի ազդեցություն ունի համեմատաբար ցածր գնի գործոնը, բայց դրսևորվող լոյալությունը միայն դրանով պայմանավորելը ճիշտ չէ, հատկապես, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը խուսափում է թուրքական մթերք գնելուց:
շարունակությունը՝ կայքում