Ոսկեպար․ կյանք՝ Ադրբեջանի ափի մեջ
ՀասարակությունՀայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով գտնվող հայկական գյուղերը հանգիստ կյանք չունեն: Տավուշի Ոսկեպար գյուղը հակառակորդի ափի մեջ է: Երբ սկսում են կրակել Ոսկեպարի ուղղությամբ, նշանակում է` ավելի են լարվել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մարիա Թիթիզյանը, Նվարդ Հովհաննիսյանը, Սարգիս Խարազյանը և Թաթուլ Հակոբյանը այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղեր, զրուցել մարդկանց հետ: