Անցած դարի ամենանրբագեղ մոդելները՝ լեգենդար Գլավիանոյի ֆոտոշարքում
LifeԼուսանկարի վարպետ Մարկո Գլավիանոն հավերժացրել է 20-րդ դարի ամենանրբագեղ գեղեցկուհիներին: Նրա բարձրարվեստ սև-սպիտակ լուսանկարները ժամանակին զարդարել են լավագույն նորաձևության տները և ավելի քան 500 հեղինակավոր ամսագրերի շապիկները:
Լեգենդար իտալացու լուսանկարներում աղջիկները գեղեցիկ են, նուրբ, սեքսուալ, ինքնավստահ, քանի որ բոլորն էլ սուպերմոդելներ են: Սուպերմոդելների ֆենոմենն առաջ է եկել հենց 70-80-ական թվականներին և դրանում մեծ է եղել Գլավիանոյի դերակատարությունը: