Բնությունն անակնկալներ է խոստանում․ առաջիկա օրերի եղանակը
LifeՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: