Հայերեն

Հետո ոչ թե ուշ, այլ շատ ուշ է լինելու․ Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրա-իրավական գործընթացը բնութագրվում է որպես կոնստրուկտիվ անվստահության քվե։ Խորհրդարանական կառավարման ձևը բնութագրվում է նրանով, որ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև իր վարած քաղաքականության համար, և իր ստեղծման ու գոյատևման համար կախված է խորհրդարանի վստահությունից:
 
Կառավարության կայունությունն առավել չափով ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է քաղաքական պատճառներով կառավարության պաշտոնանկություն միայն կոնստրուկտիվ անվստահության քվեի միջոցով, ընդ որում՝ գործող վարչապետին անվստահություն հայտնելը և նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունենում միաժամանակ՝ Ազգային ժողովի մեկ որոշմամբ:
 
Նիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ։ Նրա ձևավորած կառավարության առաջին ծրագիրը ՀՀ ԱԺ կողմից հաստատվել է 2018թ․ հունիսի 7-ին՝ պատգամավորների 62 կողմ, 39 դեմ ձայներով։ Դեմ են քվեարկել միայն Հանրապետական կուսակցության պատգամավորները։ Այս կառավարությունը գործել է հինգ ամիս և այդ ընթացքում հասցրել է պառակտել ու ատելություն սերմանել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, ինչպես նաև հաշվեհարդար է տեսել իր «հեղափոխությանն» աջակցած քաղաքական ուժերի նկատմամբ։ Այդ կառավարությունը չի՛ իրագործել իր ծրագրի ոչ մի դրույթ։
 
Նիկոլի հաջորդ կառավարության ծրագիրն ԱԺ կողմից հաստատվել է 2019թ․ փետրվարի 14-ին՝ պատգամավորների 83 կողմ, 37 դեմ ձայներով։ Դեմ են քվեարկել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները։ Այս կառավարությունը գործեց երկու տարի 7 ամիս և Հայաստանի պատմության մեջ մտավ որպես դավադրությունների, ապազգային քաղաքականության, երիրը պատերազմի և միտումնավոր պարտության տանող, շուրջ 5000 չհիմնավորված զոհեր տված, պետության ներքին և արտաքին քաղաքականությունն ավիրող կառավարություն։ Այն չի կատարել իր ծրագրի որևէ էական դրույթ։ Անվստահությունից խուսափելու և վերարտադրվելու նպատակով, հենց այս կառավարությունն է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի հեճուկս բոլոր զգուշացումների և սպասումների՝ ՔՊ-ն վերընտրվեց։ Նույնիսկ Ալիևն էր զարմացել։
 
Նիկոլի ձևավորած երրորդ կառավարության ծրագիրն ԱԺ կողմից հաստատվել է 2021թ․ օգոստոսի 26-ին՝ պատգամավորների 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։ Այս կառավարությունը ոչ միայն խաբել ու չի կատարել իր գործունեության ծրագիրը, այլ արել է տրամագծորեն հակառակը։ Ամբողջությամբ հանձնել է Արցախը, այն ճանաչելով Ադրբեջանի մաս և ոչինչ չի արել Արցախում էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը կանխելու համար։ Թույլ է տվել ՀՀ տարածքների օկուպացիա, ինչպես նաև սահմանազատման անվան տակ՝ նոր տարածքներ է հանձել Ադրբեջանին։ Հարցականի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ գոյությունը, նահանջ է արձանագրել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կորցրել է արտաքին աջակցության և վստահության ռեսուրսները, կեղծ և ձախողված խաղաղության ու նոր կապիտուլյացայի օրակարգ է ներմուծել՝ էլ ավելի վտանգելով Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու ապագան։ Չունի տնտեսական հեռանկարային լուծումներ, չունի սոցիալական բավարար երաշխիքներ։ Հարցականի տակ է դրել ՀՀ սահմանդրության և հայոց պետականության համար հիմնարար փաստաթուղթ համարվող Անկախության Հռչակագիրը։ Պետությունը կանգնեցրել է նոր մարտահրավերների, սպառնալիքների ու փակուղու առջև։ Թուլացրել է երկրի պաշտպանունակությունը և վտանգել է քաղաքացու բնականոն գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։
 
Հետևաբար, ի՞նչ իմաստ և նպատակ է ունենալու 2026թ․ հերթական ընտրություններում Նիկոլի կառավարության վերարտադրությունը։ Այն լինելու է ՔՊ-ական իշխանությունը պահելու (այդ թվում նաև կոալիցիայի միջոցով), երկիրն ամբողջովին թուրքական հարթակ դարձնելու և հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելու ժամանակաշրջան։
 
Չեմ բացառում 2026թ․ ընտրություններում գործող կառավարիչներին հեռացնելու հնարավորությունը, բայց այս պահին այն խիստ մշուշոտ ու քիչ հավանական է։ Ոչինչ չի խանգարելու նրանց՝ կեղծել ընտրությունների արդյունքները, նոր ռեպրեսիաների գնալ և հանուն իշխանության պահպանման՝ հակապետական ու ապազգային նոր հանձնառություններ վերցնել դրսից։
 
Հետևաբար, կառավարությանը կոնստրուկտիվ անվստահություն հայտնելու գործընթացի համար առկա են բոլոր իրավաքաղաքական հիմքերը, և այն հնարավորություն կարող է լինել հասարակությանը կոնսոլիդացնելու, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին ապագա սպառնալիքներից զերծ պահելու համար։
 
Վարչապետի թեկնածուի հարցն անհրաժեշտություն է և նրա անձի շուրջ կոնսուլտացիաները կարող են ու պետք է տեղի ունենան՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով ընդդիամադիր քաղաքական ուժերի ամբիցիաներն ու պատկերացումները։ Եվ դա միայն սկիզբն է։ Այս գործընթացով զբաղվելու համար դեռևս կա ժամանակ և պետք է ամեն կերպ աջակցել այն նախաձեռնողներին, այլ ոչ թե հարևանցի ստորագրելու պատրաստակամութուն հայտնել ու համարել, որ գործն արված է․․․
 
Հետո ոչ թե ուշ, այլ շատ ուշ է լինելու։ Երկրի ու ժողովրդի համար։
 
Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում
Ամենադիտված