Հայերեն

Ում դեմ են ուղղված թուրք-ադրբեջանական զորավարժությունները. ռուսաստանցի փորձագետի դիտարկումները

Աշխարհ

Ադրբեջանը վերջին մի քանի շաբաթներին անցկացվող զորավարժությունների միջոցով ստուգում է իր զորքերի պատրաստվածության աստիճանը: Ապրիլի 16-21-ը Ադրբեջանի զինուժը անցկացրեց հրամանատարաշտաբային լայնածավալ ուսումնական հավաքներ, որին մասնակցել են մեծ թվով զորքեր և ռազմական տեխնիկա: Մայիսի 1-ին Ադրբեջանը սկսել է թուրքական զինուժի հետ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որի նպատակը ադրբեջանական և թուրքական զինված ուժերի համագործակցության, համակարգման բարելավումն է: Բայց սա որոշ չափով նաև ուժի ցուցադրում է հարևանին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Մոսկվայի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսեյ Մախլայը:

 

«Ադրբեջանը սկզբում անցկացրեց հրամանատարաշտաբային հավաքներ, հիմա անցկացնում է օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Այսպիսին է ուսումնական զորավարժությունների անցկացման կարգը: Սա զինված ուժերի վիճակի ստուգում է: Ուժի ցուցադրությունն ակնհայտ է, ուստի ճիշտ է այն, որ Հայաստանը հիմա մարտական պատրաստականության վիճակի է բերել իր զինված ուժերը: Այն թելադրված է այսօր տվյալ տարածաշրջանում առաջացած իրադրությամբ»,- նշեց փորձագետը:

Այդուհանդերձ, Ա. Մախլայը քիչ հավանական է համարում այն, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կարող են հանգեցնել ռազմական կոնֆլիկտի Հայաստանի հետ, թեև ընդունում է չափազանց բարդ իրավիճակը տարածաշրջանում, հատկապես իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Փորձագետի խոսքով՝ ադրբեջանական զինուժը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ունեցել, այնուամենայնիվ՝ ադրբեջանական բանակը մարտական ոգով և բարոյահոգեբանական պատրաստվածությամբ էապես զիջում է հայկական բանակի զինվորներին. «Գլխավորն այն է, որ մարդ տիրապետում է տեխնիկային, իսկ տեխնիկան առանց մարդու մեռած է: Ես չէի ասի, թե Ադրբեջանի զինված ուժերն այսօր գերազանցում են իրենց հարևաններին մարտական վարպետությամբ»:

Թուրքիան, ասում է ռազմական փորձագետը, միջազգային քաղաքականության տեսանկյունից կոպտորեն խախտում է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը՝ զորավարժություններ անցկացնելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ:

«Թուրք հրահանգիչները, խորհրդականները վաղուց են գտնվում Ադրբեջանում, այնտեղ ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի զինուժի պատրաստությանը: Բացի այդ, Թուրքիան նմանատիպ զորավարժություններ է անցկացնում նաև Վրաստանի հետ: Ի դեպ, այս զորավարժություններից հետո՝ հունիս ամսին, պետք է տեղի ունենան Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ զորավարժությունները, որոնք կանցկացվեն Վրաստանի տարածքում: Սա ռազմական ցուցադրության մի շարք է: Թուրքիան փաստացի փոխանցում է այս երկու պետությունների զինված ուժերին մարտական գործողությունների իրականացման իր փորձը և կատարելագործում նրանց վարպետությունը»:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության, տեղի են ունենալու մայիսի 1-5-ը:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված