14 զոհ՝ տարերային աղետի արդյունքում / տեսանյութ
ԱշխարհԱՄՆ հարավային և կենտրոնական մի քանի նահանգներում տորնադոյի և ջրհեղեղի հետևանքով անցած հանգստյան օրերին նվազագույնը 14 մարդ է զոհվել, հայտնում է АР գործակալությունը:
Տորնադոն պատուհասել է մի քանի ոչ մեծ քաղաք Տեխասի արևելյան հատվածում, որտեղ զոհվել է 4 մարդ:
5 մարդ մահացել է Արկանզաս նահանգում ջրհեղեղի և ուժեղ քամու հետևանքով:
Ջրհեհեղի հետևանքով Միսսուրի նահանգում զոհվել է 2 մարդ:
Թեննեսիում մեկ աղջիկ մահացել է այն բանից հետո, երբ ֆուտբոլային դարպասի կարկասը ընկել է նրա վրա:
Գործակալությունը հայտնում է նաև Միսսիսիպի նահանգում երկու զոհի մասին: