Հայաստանի եվրոպական սկանդալը. Ինչ կամ ով կա հետեւում
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Փաստինֆոն հայտնում է, որ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին առաջադրվել է մեղադրանք՝ ծրագրերի համար հատկացվող փողի հափշտակության համար: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է: Ըստ գործակալության տեղեկության, Մարինե Պապյանի բանկային պահոցից հայտնաբերվել է ահռելի քանակի փող եւ ոսկեղեն:
Հայաստանում եվրոպական դրամաշնորհների աղմկոտ պատմությունը կարծես թե թափ է հավաքում: Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել դրամաշնորհային ծրագրերին առնչություն ունեցող գրեթե տասնյակ պաշտոնյաներ, կան ձերբակալվածներ:
Օրերս այդ կապակցությամբ հայտարարություն տարածեց Երեւանում ԵՄ պատվիրակությունը, հայտարարելով, որ ավելի վաղ դիմել են Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակ ու հայտնել Հայաստանում եվրոպական դրամաշնորհային ծրագրերի հնարավոր խախտումների մասին: Խարդախության դեմ պայքարի գրասենյակն էլ հայտնել է այդ մասին Հայաստանի իշխանությանը: ԵՄ երեւանյան պատվիրակությունը հայտնում է, որ պատրաստակամ է աջակցել Հայաստանի իշխանությանը գործերի անաչառ քննության եւ ընդհանրապես ԵՄ դրամաշնորհային ծրագրերում օրինականության հետ ցանկացած խնդրի բացահայտման հարցում:
շարունակությունը՝ կայքում