Հայերեն


Շենգավիթում անչափահաս տղան դանակահարել է եղբորը

Հասարակություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Միքայել Մ.- ի գործի դատական քննությունը:

2000 թվականի հունվարին ծնված Միքայելը դեպքի պահին 16 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Միքայելի եղբայրն է: Նրա առողջությանը ծանր վնաս պատճառվել է դանակի հարվածով:

Անչափահաս ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ հայրը մահացել է, երբ ինքը 11 տարեկան էր: Ապրում է մայրիկի ու եղբոր հետ:

2016 թվականի հունիսի 18-ի կեսօրին ընկերոջ՝ Արթուրի հետ եկել է իրենց տուն, իր հետ տուն է բերել նաև «մի շան թուլա»:

Քիչ անց տուն է վերադարձել եղբայրը, տան բակում շուն պահելու վերաբերյալ արտահայտել է իր դժգոհությունը և տուն է մտել:

Ինքը տանը կից կիսակառույց շինությունում ոսկորից միս է առանձնացրել՝ շանը կերակրելու համար: Իրեն օգնել է մորաքրոջ աղջիկը, ով ժամանակավորապես բնակվում էր իրենց հետ: Ոսկորից միսն անջատելու ժամանակ ինքը պատահաբար դանակով վնասել է մորաքրոջ աղջկա ձեռքը: Նա ցավից լաց է եղել:

Եղբայրը լսել է լացի ձայնը, տանից դուրս է եկել, սկսել է գոռգոռալ իր վրա:

Ինքն ու եղբայրը վիճել են, հրել են միմյանց: Ինքն այդ ժամանակ սեղանի վրայից աջ ձեռքով վերցրել է կանաչ բռնակով խոհանոցային դանակը, առաջ է գնացել ու դանակով «պատահաբար հարվածել է» եղբոր որովայնին: Ապա արյուն տեսնելով՝ դանակը ձեռքից գցել է գետնին:

Ընկերը՝ Արթուրը, դանակը ոտքով մի կողմ է հրել:

Եղբայրը՝ Խաչիկը, գետնից վերցրել է դանակը, պահել է ձախ բազկին ու ասել է, թե մահից չի վախենում, կարող է դանակով վնասել իրեն: Բայց Խաչիկի ինքնազգացողությունը վատացել է: Արթուրը սրբիչ է տվել, որ նա դնի վերքին:

Եկել է իր հորեղբոր կինը: Տեսնելով Խաչիկի վիճակը՝ նա կանչել է հորեղբայրներին: Ինքն Արթուրի հետ հեռացել է տանից:

Որոշ ժամանակ անց Արթուրի հեռախոսով խոսել է մոր հետ, մայրն իրեն կանչել է «Էրեբունի» հիվանդանոց:

Այնտեղ հանդիպել է մորը, ասել է, որ ինքն է դանակով հարվածել Խաչիկին: Պայմանավորվել են այդ հանգամանքը թաքցնել ու հայտնել, թե Խաչիկն ինքն իրեն է վնաս վնասել: Բայց հետագայում ինքն իրավապահներին հայտնել է ճիշտը, խոստովանել է ու զղջում է կատարածի համար:

Անչափահաս ամբաստանյալը դատարանին խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող Խաչիկը հայտնել է, թե եղբոր հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը տուն է գնացել, տեսել է եղբայրն իրենց բակում «շան թուլա» է լողացնում: Իմանալով, որ նա մտադիր է շուն պահել, իր բացասական կարծիքն է հայտնել ու մտել է տուն:

Ժամը 18-ի սահմաններում լսել է մորաքրոջ աղջկա լացի ձայնը, դուրս է եկել տանից ու իմացել է, որ շան համար միս կտրելու ժամանակ եղբայրը դանակով վնասել է մորաքրոջ աղջկա ձեռքը: Բարկացել է Միքայելի վրա, գոռգոռացել է, նա էլ իր վրա է գոռգոռացել:

Սկսել են իրար հրմշտել: Եղբայրը հետ-հետ է գնացել, սեղանից դանակ է վերցրել ու պահել է իր ուղղությամբ: Ինքը նրան ասել է՝ ուզում ես դանակով խփես՝ խփի՛: Եղբայրն առաջ է եկել ու ձեռքի դանակով «պատահաբար դիպել է իր որովայնին»: Հետո նա գցել է դանակը:

Եղբոր ընկերը դանակը ոտքով մի կողմ է հրել, ինքը գետնից վերցրել է դանակը, շեղբի հատվածով պահել է իր ձախ բազկին, պահանջել է իրեն չմոտենալ՝ ասելով, թե կվնասի իրեն, քանի որ մահից չի վախենում: Բայց ինքը դանակով իրեն չի վնասել: Սկսել է վատ զգալ, որովայնի վերքն արնահոսել է: Ինքը ձեռքից գցել է դանակը ու Արթուրի տված սրբիչը դրել է որովայնին:

Եկել է հորեղբոր կինը, իրեն տարել է տուն, պառկեցրել է, մշակել է վերքը: Եկել են հորեղբայրները, տատը: Իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողը նշել է, որ մարմնի վրա երկու վնասվածք է եղել, երկուսն էլ պատճառել է Միքայելը: Նա ասել է, թե Միքայելի դեմ բողոք չունի, իրենք եղբայրներ են, դեպքը տեղի է ունեցել պահի ազդեցության տակ: Ինքը չի ցանկանում, որ եղբայրը պատիժ կրի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող, ծակած-կտրած, չթափանցող վնասվածքները պատճառվել են սուր կտրող-ծակող գործիքով ու առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դատարանը հաստատված է գնահատել Միքայել Մ.-ին մեղսագրված արարքի կատարումը:

Դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի և տուժողի հայտնած տեղեկությունը, թե վնասվածքները պատճառվել են անզգուշությամբ, չի համապատասխանում իրականությանը, նրանց նպատակն է նվազեցնել Միքայել Մ.-ի կատարած արարքի վտանգավորության աստիճանը: Տուժողի որովայնին առկա են երկու վնասվածքներ, դրանք, ըստ փորձագիտական եզրակացության, պատճառվել են նույն ժամանակահատվածում և նույն գործիքով:

Դատարանն արձանագրել է, որ ի սկզբանե ընտանիքը ցանկացել է թաքցնել դեպքի իրական հանգամանքները, բայց նրանց վարկածը ձախողվել է, դրանից հետո Միքայել Մ.-ն ընդունել է, որ ինքն է դանակով պատճառել եղբոր վնասվածքը, սակայն դա արել է անզգուշությամբ:

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Մ.-ն միակողմանի ծնողազուրկ է: Ավարտել է 9-րդ դասարանը, զբաղվել է սպորտով՝ լող, կարատե, արժանացել է մրցանակային տեղերի ու պատվոգրերի, բնակության վայրում բնութագրվում է դրական:

2016 թվականի հունիսի 27-ին Միքայել Մ.-ն մեկ այլ դրվագով մեղավոր է ճանաչվել սառը զենք ունենալու համար՝ ՀՀ քերական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով, սակայն նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի՝ հսկողության հանձնելու կիրառմամբ:

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Մ.-ն մինչև այս գործով դատական ակտի կայացումը մեղավոր է ճանաչվել մեկ այլ դիտավորյալ հանցանքի կատարման համար:

Դատարանը հնարավոր է համարել անչափահաս ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի դրույթների կիրառումը ու մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատժի նշանակումը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Մ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, 64 հոդվածի կիրառմամբ նրան դատապարտել է 2 տարի ազատազրկման, հաշվի է առել, որ Միքայել Մ.-ն 3 օր գտնվել է նախնական կալանքի տակ, այդ ժամկետը հաշվակցել է նշանակված պատժին ու վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս 27 օր իրական ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Միքայել Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի:

Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան
Ամենադիտված