Ադրբեջանական «լակմուսի թուղթ» Հայաստանում
ՏնտեսությունԱՌԱՋԻՆ / Հայաստանի ապրանքային շուկայում ադրբեջանական խնձորի ի հայտ գալն ու դրա շուրջ ծավալված աղմուկը «լակմուսի թղթի» դեր կատարեցին Հայաստանի պետական անվտանգության և նաև հանրային ընկալումների տեսանկյունից: Պարզվեց, որ Հայաստանում սննդային անվտանգության և ընդհանրապես ազգային անվտանգության մի շարք կարևոր հարցերի համախումբ կարող է հանրային աղմուկի պատճառ դառնալ միայն այն դեպքում, երբ դրանում առկա է «ռազմա-հայրենասիրական» տարրը: Երբ այդ տարրը չկա, չկա նաև հանրային ուշադրություն, աղմուկ, չկա սննդային և ազգային անվտանգության տեսանկյունից որևէ «պահանջատիրություն»: Ադրբեջանական խնձորի պատմությունը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ կամ գոնե հանրությանն այդ պատմությունն ամբողջությամբ հայտնի չէ, թեև, իհարկե, միանգամայն համարժեք են այն գնահատականները՝ թե ամեն ինչ շատ արագ կբացահայտվեր կամ կմերկացվեր, եթե այդ ամենին առնչություն չունենար իշխանության վերին օղակների հետ կապված, այդ օղակների հովանավորությունը վայելող որևէ մեկը:
շարունակությունը՝ կայքում