Հաստատվել է «Էլ Կլասիկո»-ի հանդիպման մրցավարը
Սպորտ
Հաստատվել է «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» առաջիկա հանդիպման մրցավարը։
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի այդ հանդիպումը կսպասարկի Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը, հաղորդում է Իպանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին։