Ռուսաստանը շարունակում է մնալ եվրոպական անվտանգության ամենամեծ uպառնալիքը. Մերց
Քաղաքականություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ռուսաստանը մնում է և տեսանելի ապագայում կմնա մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Այն մնում է սպառնալիք եվրատլանտյան հարաբերությունների համար»,-ասել է Մերցը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի նորընտիր կանցլերը հավելել է, որ զսպման եվրոպական համակարգն ու պաշտպանունակությունը պետք է օպերատիվ կերպով ամրապնդվեն:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram