Վեդի Ալկոյի սեփականատիրոջ որդու հարսանիքը՝ Ծաղկաձորում
ՀասարակությունHayeli.am-ի տեղեկություններով, անցած կիրակի տեղի է ունեցել Վեդի-Ալկո ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի որդու՝ Գառնիկ Ղազարյանի, հարսանյաց հանդիսությունը: Խնջույքը կազմակերպվել է Ծաղկաձորի Մարիոթ ռեստորանային համալիրում: Մանվել Ղազարյանի կողմից հրավիրված են եղել հարազատների և մտերիմների նեղ շրջանակի մարդիկ, ինչպես նաև արցախյան պատերազմի մասնակից մարտական ընկրները:
Հարսանիքի հյուրերից է եղել նաև ԱԺ նախկին պատգամավոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Միխիթարյանը, որը Մանվել Ղազարյանի մյուս որդու քավորն է: Հարսնացուի կողմից հրավիրյալները նույնպես նեղ շրջանակից են եղել, որոնց թվում է եղել Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նշենք, որ փեսացուն ՝ Գառնիկ Ղազարյանը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ է, ներկայումս Վեդի Ալկո ընկերության զարագացման տնօրենն է: