Հայերեն


Փաշինյանը վաճառում է երազանքներ․ իրական քաղաքականությո՞ւն, թե՞ մանիպուլացում հույսով

Քաղաքականություն

Ներկայիս հայկական իշխանությունների արդյունավետ գործունեությունն հասցրել է երկիրը այնպիսի վիճակի, երբ նրա փրկությունը կախված է միայն հրաշքից: Եվ այս հրաշքը հայերին խոստացել է հենց ղեկավարությունը: Ապրիլի 4-ին ստորագրվեց հայտնի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։

Որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա ներկայացնելու օրենքի նախագիծը խորհրդարան, 60 օրվա ընթացքում հավաքվել են քաղաքացիների ստորագրությունները, և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է 52 351 ստորագրություն՝ թիվ, որը լիովին բավարար է։ Սա արդեն իսկ խոսում է Հայաստանում եվրոպական ուղու նկատելի հասարակական աջակցության մասին։

Հետաքրքիր կլիներ ուսումնասիրել, թե ինչպիսի առավելություններով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցությունը դրա կողմնակիցների մեծամասնությունը, հատկապես՝ ինչ շարժառիթներով են առաջնորդվում այս ընտրությունը կատարելիս։ Անշուշտ, նրանցից շատերը պարզապես ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ՝ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» և ժամանակ առ ժամանակ լուսանկարվել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատև այցերի ընթացքում։

Ոմանք կողմ են ցանկացած արևմտամետ նախաձեռնության՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը որքան հնարավոր է կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանավորի հետ։ Սակայն, հավանաբար, շատերն ուղղակի փրկության հույս են կապում Թուրքիայի և Ադրբեջանի հետց, ինչը լիովին հասկանալի է։

Հույսը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս՝ խուսափելով դեպրեսիայից, ավելի ևս՝ հնարավորություն է տալիս անտեսել ավելի ու ավելի մտահոգիչ նորությունները և խուսափել անհարմար հարցերից։ Մարդկանց հույս պարգևի և նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով ինչ ես արել կամ չե սարել դու իրական քաղաքականության մեջ։

Եւ այսպես, Փաշինյանը հայ ժողովրդին հույս պարգևեց։

Սակայն այսքանով ամեն ինչն էլ ավարտվեց։ Տեխնիկապես, ընդունված օրենքը որևէ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, քանի որ այն ԵՄ-ին անդամակցելու կարգավորումներով գործընթացի մաս չի կազմում։ Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ այս փաստաթուղթը չպետք է ընկալվի որպես Եվրոպական միությանն անմիջապես անդամակցելու հայտ, նրա խոսքերով հիմնական նպատակը Եվրամիությանն մոտենալու պատրաստակամության ցուցադրությունն է:

Փաստորեն, այս օրենքը Հայաստանին ոչ մի առավելություն, հնարավորություն կամ արտոնություն չի տալիս, և ըստ էության իրավական ուժ չունի։ Այն նույնիսկ չի նշանակում Հայաստանի խզումը արդեն իսկ գոյություն ունեցող դաշինքներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանի հետ հարաբերություններից, թեև դժվարացնում է վերջինիս հետ կապը։

Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հայտի պաշտոնական ներկայացումը և դրա հետևանքով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնեին երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական դժվարություններին։

Այսպիսի քայլը Փաշինյանի համար ցանկալի չէ, քանի որ նա ձգտում է վերընտրվել 2026 թվականին։ Նրա միակ նպատակը՝ հայ ընտրողին հույս տալն է

Նրան առավել հետաքրքրում է հայ ընտրողին եվրոպական ապագայի հույս տալը, անկախ դրա իրական հնարավորություններից։

Բացի այդ, եթե հայտը պաշտոնապես ներկայացվեր, ապա ավելի ակնհայտ կդառնար այն փաստը, որ Հայաստանը ԵՄ-ում չեն սպասում և ոչինչ չեն առաջարկում։ Թերևս ոչ մի երկիր, որը երբևէ սկսել է եվրաինտեգրման գործընթաց, այսքան սառը ընդունելության չի արժանացել, ինչպես Հայաստանը։

Հայաստանի վերաբերյալ Եվրամիության պաշտոնյաներից հնչած միակ արձագանքը ԵՄ ներկայացուցիչ Աննա Հիպպերի կարճ նկատառումն էր, որ Բրյուսելը տեղյակ է օրինագծից և ուսումնասիրելու է այն։ ԵՄ-ն որևէ արձագանք չի տվել օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, թեև Փաշինյանը պարբերաբար լսում է եվրոպացիներից զգուշորեն ձևակերպված աջակցող հայտարարություններ, որոնք հիմնականում արտահայտվում են ոչ որոշումներ կայացնող անձանց կողմից։

Այնուամենայնիվ, այս ամենը թույլ է տալիս գործող իշխանություններին խաղալ փաստերի հետ և սնուցել հայ հասարակության պատրանքները, մինչդեռ պաշտոնական հայտի ներկայացումը և ԵՄ-ի պատասխան արձագանքը հայերին կստիպեին բախվել իրականությանը։

Ոչ մի նախադեպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրվի այն երկրներին, որոնք ոչ ծովային, ոչ ցամաքային սահման չունեն Եվրոպական միության հետ (ինչպես Վրաստանը)։

Պետության փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր ռեսուրսների բացակայությունը, թույլ տնտեսությունը և հարևանների հետ տարածքային հակամարտությունները որևէ հնարավորություն չեն թողնում, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանին որպես արժեքավոր ձեռքբերում։

Հայաստանը ԵՄ-ում դարձած կլիներ դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եվրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղվում են Ուկրաինայի աջակցության և Ռուսաստանի հետ լարվածության աճի պայմաններում ռազմական ծախսերի վրա։

Արդյո՞ք կան պատճառներ, թե ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եվրոպական միությանը՝ չնայած վերոնշյալ հանգամանքներին։ Պատճառներ կան, և Հայաստանը իսկապես հետաքրքրում է Եվրամիությանը։

Նախ՝ Եվրոպայի համար կարևոր է վերջնականապես դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնահատկություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում Եվրամիության համար։

Բանն այն չէ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան և Ադրբեջանի հիմնական մասը, թույլ չի տալիս նրանց միավորվել, և Եվրոպան շատ կցանկանար վերացնել այդ խոչընդոտը։

Ի՞նչ նպատակով։ Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։

Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել Զանգեզուրի միջանցքի բացումը։

Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանի ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։

Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական միությունը կփրկի իրեն Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ հենց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապես համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։

Հետևաբար, Հայաստանի անդամակցության հեռանկարները ԵՄ-ում ոչ թե մշուշոտ են, այլ բացարձակապես պարզ։ Դրանք պարզապես չկան։

Այնուամենայնիվ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպես «անորոշ», «անվստահ», այսպիսով թողնելով հույս, քանի դեռ պաշտոնական անդամակցության գործընթացը չի սկսվել։

Փաշինյանը կփորձի հնարավորինս երկար պահել այս հույսը։ Կանցկացվեն ուսումնասիրություններ Կոպենհագենի չափանիշներին և Մաաստրիխտի պայմանագրին համապատասխանության վերաբերյալ, կբարելավվի օրենսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ, որոնք, ի վերջո, կթափվեն նույն Նուբարաշենի աղբավայրում։

Ասֆալտի վրա կգծվեն հեծանվային ուղիներ, ԵՄ-ը կսկսի իր «հայաստանյան ներկայության» պատրանքային դրսևորումները՝

  • քաղաքացիական դիտորդական առաքելությունների ուղարկմամբ,
  • փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպես միշտ, կնստեն մեր պաշտոնյաների գրպաններում),
  • այցերի կազմակերպմամբ։

Փաշինյանը կշարունակի հանդիպումները եվրոպացի ղեկավարների հետ, բոլորազան գործընկերային համաձայնագրերի մշակումը, դեպի ԵՄ  «ճանապարհային քարտեզների» ձևավորումը, որպեսզի պահի այս պատրանքը մինչև ընտրությունները, իսկ մենք նրան վերանշանակենք հուսալով, որ նա կավարտի սկսածը։

Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանում եվրոսկեպտիցիզմը աճում է։

Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդեն ավելի քան 36%-ը չի հավատում Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավորությանը, իսկ 18,5%-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը որակել է 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու քայլ։

Ի վերջո, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագույն ազգ է, և մինչ օրս չի թողել, որ որևէ մեկը իրեն ոչնչացնի:

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակին. Արմեն ՄանվելյանԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ
Ամենադիտված