Էրեբունիում կրակել են ռուսական ՄԻԳ 29 կործանիչները, ՄԻ 8 եւ ՄԻ 24 ուղղաթիռները
ՀասարակությունArmtimes.com / Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ստուգել է ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հրամանատարական եւ շտաբային դասընթացների ժամանակ «Ալագյազ» զորավարժարանում ՄԻԳ 29 կործանիչները, ՄԻ 8 եւ ՄԻ 24 ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, օդային մարտեր վարել 200-ից 3000 մետրի վրա: