«Մարդ սպանողը երբեք չի կարող ներվել». Վազգեն Մանուկյանը՝ Սասնա ծռերի համաներման մասին
ՀասարակությունՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ:
- Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը:
- Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել:
- Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց:
- Համաներման հետ կապված քննարկում չի եղել:
- Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ:
- Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:
շարունակությունը՝ կայքում