FBI-ի աշխատակցուհին ամուսնացել է այն ահաբեկչի հետ, ում գործը պետք է հետաքններ
ԱշխարհԴենիլա Գրինը ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին աշխատակից էր՝ թարգմանչուհի, ով օժտված էր մեծ լիազորություններով: Նա 2014-ին Սիրիա է գնացել՝ ահաբեկիչներից մեկի գործի քննության հետքերով, սակայն արդյունքում ամուսնացել է հենց այդ ահաբեկչի հետ: ՀԴԲ-ի նախկին աշխատակցուհին իր գործողությունների մասին ստել է իր ղեկավարությանն ու ԴԱԻՇ ահաբեկչին հայտնել նրա հանդեպ իրականացվող հետախուզության մասին:
38-ամյա Գրինն ամուսնացել է Աբու Թալխ ալ-Ալմանիի հետ, ով զբաղվում է ԴԱԻՇ-ի համար մարդկանց հավաքագրումով: Մինչ Սիրիա գալը եղել է Գերմանիայի քաղաքացի՝ Դենիս Քուսփերթ անունով և ռեփ է կարդացել՝ Deso Dogg կեղծանվան տակ:
Հետաքննության ընթացքում ՀԴԲ-ն մուտք է գործել Գրինի անձնական նամակագրություն, որտեղ նա գրել է, թե ԴԱԻՇ-ը պետություն է, որի առաջ ոչ ոք չի կարող կանգնել, նաև հույս է հայտնել, որ երբևէ կլինի հայրենիքում: