Հայերեն

Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, բացի իր բերած փորձանքներից, թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում շարունակում է ունենալ այնպիսի դրսևորումներ, որոնցով նաև խայտառակում է մեր երկիրը, մեր ժողովրդին...

Հայաստանի Հանրապետությունը անցած 35 տարվա ընթացքում 4 ղեկավար է ունեցել, ներառյալ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, միանգամայն տարբեր մարդիկ են՝ իրենց աշխարհընկալմամբ, մտածելակերպով, մոտեցումներով: Ավելին, նրանցից յուրաքանչյուրին մեզանից ամեն մեկը, ավելին՝ հենց նրանք՝ միմյանց նկատմամբ կարող են (ենք) ունենալ և ունեն (ունենք) խիստ տարբեր վերաբերմունք, հաճախ՝ ծայրահեղորեն տարամետ:

Տվյալ պարագայում դա չէ հարցը, այլ այն, որ նախորդ ղեկավարներից և ո՛չ մեկի դեպքում մենք մեր երկրի, մեր պետության համար չենք ամաչել: Կրկնենք՝ անկախ այն բանից, թե իրենցից յուրաքանչյուրի պաշտոնավարման շրջանում, նաև պաշտոնավարումից հետո կոնկրետ իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ենք ունեցել: Անկախ նրանց սխալներից, թերություններից, որոնք, իհարկե, եղել են: Բայց երբ նրանք այլ պետությունների ղեկավարների հետ են «նստել-վեր կացել», երբ ներկայացրել են մեր պետությունը աշխարհում, միջազգային կառույցներում, կազմակերպություններում, տարբեր գագաթաժողովների են մասնակցել , կրկնենք՝ երբեք չենք ամաչել: Էլ չենք խոսում, օրինակ՝ թշնամի Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցային հանդիպումների մասին:

Չենք ասում՝ հպարտացել ենք, կամ ինչ-որ այլ նման բան, թեպետ որոշ դեպքերում կարող էր և նման զգացողություն լինել: Արձանագրում ենք, որ նախորդ ղեկավարներից ոչ մեկի պատճառով կամ պահվածքով պայմանավորված՝ մենք մեր երկրի, մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար վատ կամ անհարմար զգալու առիթ չենք ունեցել, չենք ամաչել, այլոց ու թշնամիների ծաղրի առարկա չենք դարձել: Աշխարհքով մեկ խայտառակ չենք եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, քայլող մարմնավորումը լինի Դանելիայի հանճարեղ ֆիլմում հնչած ֆրազի. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»:

Նա Էստոնիայում «կոմունիզմի զոհերի» հուշարձանին խոնարհվելուց հետո, գիտեք, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու և Կարմիր հրապարակում զինվորական շքերթին ներկա գտնվելու: Իր «սպեցիֆիկ» գլխարկով: Բանն այնտեղ հասավ, որ երբ Փաշինյանն իր այդ գլխարկով հայտնվեց հանդիսությանը հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված կարմիր ուղեգորգի վրա, «Ռոսսիա 1» հեռուստաընկերության մեկնաբանը շփոթվեց, թե՝ «տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին... կներեք, Հայաստանի վարչապետին...»:

Ոմանք ասում են՝ հատուկ շփոթվեց այդ մեկնաբանը, այսինքն՝ այդպես էլ նախատեսել էին: Բայց եթե անգամ այդպես է, ապա դա շատ ավելի վատ է, քան եթե պարզապես լեզվի սայթաքում լիներ: Երևի Չինաստանի ղեկավարն էլ էր շփոթվել, որ իրեն բարևելու մղվող Փաշինյանին ընդհանրապես չնկատեց: Ինքը՝ Փաշինյանն էլ շփոթվեց, երբ ՌԴ նախագահ Պուտինը հանդիսավոր նիստից առաջ պալատի սանդղահարթակի վրա դիմավորում էր հյուրերին: Փաշինյանը ողջունեց ու ցանկանում էր վեր ելնել աստիճաններով, բայց Պուտինը ժեստով հասկացրեց, թե՝ «սխալ ուղղությամբ եք ընթանում, Նիկոլ Վովաևիչ...»: Խորհրդանշական էր, ինչ խոսք:

Ինչևէ, ոչ միայն տեսախցիկները որսացին, այլ նաև ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներ նկատեցին, թե դեմքի ինչ դժգոհ արտահայտություն ուներ Փաշինյանը, առանձնահատուկ շեշտեցին, որ նա «իր ափսեի մեջ չէ», դա իր տեղը չէ և այլն: Իսկ Հայաստանում էլ շատ-շատերին, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած, այդ պատերազմում զոհված նախնիներ ունեն, բազմապատիկ ավելի տհաճ էր, որ հայության դեմ ֆաշիստական ոճիրներ գործած ադրբեջանական զորախումբը անցավ Կարմիր հրապարակով, թեպետ Ալիևն, օրինակ՝ չէր ընդունել Պուտինի հրավերն ու Մոսկվա չէր գնացել:

Իսկ Հայրենական մեծ պատերազմում հարյուրից ավելի հերոսներ, մարշալներ, ծովակալ, բազմաթիվ գեներալներ ու հարյուր հազարավոր մարտիկներ տված հայ ժողովուրդը, ի դեմս Հայաստանի բանակի, բացակա էր: Այ դա, իսկապես, խայտառակություն է: Մինչդեռ, դա քաղաքական կարևոր ենթատեքստ ուներ: Ու բնութագրական է, որ Հայաստանը, ընդգծենք՝ Փաշինյանի ղեկավարած ու ներկայացրած Հայաստանը գլխովին բացակա էր:

Իսկ ի՞նչ կա ներսում:

Փաշինյանը Ազգային ժողովում «ինքնատիրապետման կորստի» հերթական սեանսն ունեցավ: Հարց տվեցին կոռուպցիայի մասին, Փաշինյանին յուրային կուսակցության ներկայացուցիչ թաղապետի (վարչական շրջանի ղեկավարի) կողմից քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու և անպատիժ մնալու, այդ խայտառակությանն անգամ քաղաքական գնահատական չտալու մասին:

Փաշինյանը (նորից) կորցրեց ինքնատիրապետումը, ընդդիմադիր պատգամավորներին սպառնաց է՛լ ԱԱԾ-ի «պադվալները» գցել, է՛լ կախել, է՛լ վիզ կտրելու ոչ երկիմաստ ժեստ ցույց տվեց, սկսեց գոռգոռալ՝ գործածելով «համբալ» բառը...

Դա տեսան բոլորը, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Տեսան մոտիկ հարևաններն ու հնարավոր դաշնակիցները, տեսան եվրամիութենականներն ու մյուսները:

Ի՞նչ եք կարծում, որևէ մեկը լուրջ կընդունի՞, կցանկանա՞ առհասարակ որևէ գործ ունենալ նման մի գործչի կամ նման ղեկավար ունեցող պետության, ղեկավարի պաշտոնում նման անձնավորության հանդուրժող ժողովրդի ներկայացուցիչների հետ: Դա պետության ղեկավարի պահվածք չէ:

Դա պահվածք է, որի համար նույնիսկ պետության ղեկավարին անմիջապես «գործից ազատում» են...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Ամենադիտված