Հայերեն


Կանանց 7 սխալները սեքսում

Life

 

Bravo.am / Նյութն առաջին հայացքից փոքր-ինչ անիրատեսական կարող է թվալ: Բայց միայն առաջին հայացքից: Որովհետեւ սեքս Հայաստանում, այնուամենայնիվ, կա: Հավանական է, որ նշված սխալներից որոշները ողջունելի լինեն գոյություն ունեցող տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչների, մասնավորապես՝ քյառթուների, ծայրահեղական քրիստոնյաների կամ, օրինակ, աղանդավորական խմբերի անդամների համար: Բայց եթե աբստրահվենք այդ ամենից, ստորեւ առանձնացված կետերը, կարծում եմ, կանանց՝ սեքսում արվող հիմնական սխալներից են, որոնք անտեսել հնարավոր չէ: Եվ որոնց առկայության ու լուծում փնտրելու մասին տասնյակ նամակներ են ստացվում: Եվ այսպես, որոնք են սեքսում իգական սեռի կողմից թույլ տրվող ամենատարածված սխալները.
 
Լուսի Քոչարյանը
 

1. Ամաչել շարժվել, մերկանալ, էքսպերիմենտներ անել 

Սեքսն այն շատ քիչ գործընթացներից է, որտեղ ամոթը ոչ մի կերպ տեղին ու ակտուալ չէ, ոչ մի լավ ու հաճելի բանի չի հանգեցնում ու սեքսը դարձնում արհեստական, կեղծ ու ինքնանպատակ: Եթե ձեր սեքսը նախատեսված է ոչ թե պտուղ ստեղծելու, այլ հաճույք ստանալու համար (ինչը փաստացի տեղի է ունենում սեռական ակտերի ճնշող մեծամասնության դեպքում), ապա ամաչելը նույնն է, եթե դուք համեղ խորտիկ ուտելիս փակեք քիթն ու չզգաք դրա ախորժաբեր, ախորժագրգիռ բույրը: Շարժվելը, մերկանալն ու փորձարկումներն ուտեստի բույրը, տեսքն ու համեմունքներն են: Իսկ սեռականությունը, ինչպես եւ սնվելը, մեր հիմնարար բնազդներից է:

2. «Սեքսը վարում է տղամարդը, իսկ ես կարող եմ սառը ներքնակի պես լուռ պառկել»

Երիտասարդ աղջիկներին (մեծերը ժամանակի ընթացքում դա շտկում են), որպես կանոն, թվում է՝ սեքսի վարիչն ու հիմնադիր-տնօրենը տղամարդն է: Իսկ իրենք արդեն իսկ նրան մեծ լավություն են անում՝ սեքսին զուտ մասնակցելով ու հանդարտ պառկելով: Իրականում, բացի վերը նշված ենթամշակույթի ներկայացուցիչներից, ըստ տղամարդկանց՝ մի բան է կարողանալ սառը ներքնակ լինել պետք եղած պահին, մեկ այլ բան է չկարողանալ ուրիշ ոչինչ լինել: Եկեք հիշենք, որ սեքսը նվազագույնը երկու հոգու կատարում է, որի համար հավասարապես պատասխանատու են եւ հաճույք են ստանում երկուսով: Եթե դուք կողմ եք լռելյայն ու անշարժ պառկելուն, ուրեմն մի հավակնեք նաեւ հաճույքներին:

3.Դերասանություն, օրգազմի իմիտացիա

Դերասանությունն ու հաճույքների իմիտացիան, թերեւս, նախորդ կետի հակապատկերն է: Այստեղ երկու իրավիճակ է պետք քննարկել՝ սեքս նոր զուգընկերոջ հետ եւ սեքս մշտական զուգընկերոջ հետ:

*Հնի կամ մշտականի դեպքում իմիտացիայի իմաստը չեմ կարողանում հասկանալ: Ոչ մի կերպ: Հաճախ նամակներ եմ ստանում՝ «Արդեն մի քանի ամիս կամ, է՛լ ավելի վատ, մի քանի տարի ես օրգազմի իմիտացիա եմ անում, ինչպես ասել նրան այդ մասին»: Միակ արձագանքը, որն ինքնաբերաբար առաջանում է այս զարմանալի իրավիճակի առիթով, հետեւյալն է.«Իսկ ինչո՞ւ խոստովանել, ինչո՞ւ հիասթափեցնել ու խորտակել նրա՝ այդքան ամսվա կամ տարվա սեքսուալ կյանքի իդիլիան: Շարունակեք ապրել իմիտացիայով, եւ երջանիկ կլինեն բոլորը: Միեւնույն է, դուք սովորել եք հաճույք չստանալով սեքսով զբաղվել, իսկ նա՝ իրեն լիարժեք տղամարդ զգալ»:

*Նոր կամ պատահական սեքս-զուգընկերոջ դեպքում օրգազմի իմիտացիան շատ ավելի ընկալելի է. կարող են ամենատարբեր ու քիչ թե շատ հիմնավորված պատճառներ հանդես գալ: Միայն մի հորդոր՝ իմիտացրեք օրգազմը միայն այն դեպքում, եթե դուք դա կատարյալ եք անում, եթե դիմացինի մտքով իսկ չի անցնելու, որ դա կեղծ էր: Հակառակ դեպքում, ամեն ինչ շատ ծիծաղելի տեսք է ունենալու:

4.Ռոմանտիկ եւ բացատրություն պահանջող զրույցներ սեքսի ժամանակ

Սա տիպիկ կանացի գործունեություն է: Նա մի ձեռքով քանդակում է ձեր ստինքները, մյուսով իջեցնում իր տաբատի շղթան: Հետո մի ձեռքով ձեզ գրկած տանում դեպի մահճակալը, մյուսով սենյակի լույսն անջատում: Արվեստագիտորեն համբուրվում ու միաժամանակ մերկացնում ձեզ՝ պատկերացնելով, թե ինչպիսի մեծ ախորժակով է սողոսկելու ձեր մեջ… եւ այդ պահին հարց է հնչում՝ դու ինձ սիրո՞ւմ ես, թե՞ քեզ միայն սեքսն է հետաքրքրում: (Գրողը տանի, ինչո՞վ է հակասում մեկը մյուսին): Կամ՝ սեքսից հետո ինչպե՞ս են շարունակվելու մեր հարաբերությունները: (Ըստ էության՝ արդեն ի՞նչ տարբերություն, թե ինչպես են շարունակվելու, եթե դուք արդեն կիսամերկ եք, իսկ նրա ձեռքը ձեր մեջ է): Կամ՝ աղջի՞կ կուզեիր ունենայինք, թե՞ տղա: (Ոչ մի բան, թերեւս. պահպանակը կողքի դարակում է):

Մեծապես անիրատեսական է մտածել, որ սեքսուալ նախավարժանքի կամ բուն ընթացքի ժամանակ, երբ անջատված է տղամարդու ավագ գլուխն ու միացված է կրտսերը, նա կկարողանա տրամաբանել ու հոդաբաշխ պատմել, թե ինչպես են շարունակվելու ձեր հարաբերությունները: Կամ՝ թե ինչպես եք դուք ուղիղ 8 ամսից զագս գնալու:

5. Հրաժարվել պահպանակից՝ հանուն տղամարդու հորդորների


Այս կետը վերաբերում է հատկապես տվյալ զուգընկերոջ հետ առաջին սեքսին: Կրկին հիշատակենք սեքսից առաջ տղամարդու ավագ գլխի անջատման, կրտսեր գլխի իշխանության, ինչպես նաեւ տղամարդու չհղիանալու փաստերը: Տղամարդկանց մեծագույն մասը, ցավոք, չի անհանգստանում զուգընկերուհուց որեւէ սեռավարակ ձեռք բերելու մասին: Նրանց թվում է՝ իրենք բավականաչափ իմաստուն են առողջագույն զուգընկերուհի ընտրելու համար՝ օդից, առանց այդ կնոջ անձնական գինեկոլոգին հարցաքննելու:

Եվ այսպիսով, նա պնդում, համոզում ու հորջորջում է հրաժարվել պահպանակից՝ հանուն սեփական հաճույքի կամ ծուլության, եւ անպատասխանատվության պատճառով: Այստեղ հիշեք, որ ձեր գլուխը մեկն է, եւ այն իրավունք չունի անջատվելու: Քանզի սեռավարակների ռիսկը միշտ բարձր է, ու դրանք հնարավոր չէ կանխագուշակել՝ տղամարդու արտաքինից: Իսկ հղիությունն ու հղիության ընդհատումը ձեր խնդիրն է դառնալու՝ իր բոլոր հետեւանքներով: Տղամարդը զուտ կարող է ապրումակցել դրանց կամ ոչ:

6.Դեմքին ծեփել ճշմարտությունը


«Աաա՜, էս ինչ փոքր է մոտդ», «հըմմ, հագուստով ավելի մարզված էիր երեւում», «մի անգա՞մ, վե՞րջ, այս մի անգա՞մն էր», «քանի՞ տարեկան ես, 30՞, բա ինչո՞ւ շարժվել չգիտես», «իսկ այ իմ նախկինը կարողանում էր ինձ օդում պահել եւ այդ ընթացքում կունիլինգուս անել»՝ ահա այս տիպի ծեփիչները կարող են կմ-երով հեռու վանել զուգընկերոջը:

Եթե տղամարդու մնացած որակներն այնքան լավն են, որ մնալու եք հետը՝ չնայած թերություններին, ապա իմաստ չկա չափսից կամ անգամներից խոսել: Եթե այդ թերություններն այնքան անտանելի եւ անուղղելի են, որ էլ չեք հանդիպելու նրա հետ, ապա առավել եւս իմաստ չկա խոսել դրանց մասին ու աննրբանկատություն ցուցաբերել:

7. «Սեքս եղավ, ուրեմն մենք հարաբերությունների մեջ ենք»

Ըստ իս՝ սիրային հարաբերությունը բազմաշերտ կառուցվածք ունի, որը նման է աստիճանաձեւ փազլի: Առաջին մակարդակում սեքսն է, քանզի առանց այս հարցում փոխհամընկնման բարդ է ամուր հարաբերություն կազմակերպել: Երկրորդ մակարդակում մենթալ առանձնահատկություններն են՝ տրամաբանություն, մտածողություն, գիտակցություն, պատկերացումներ: Եթե սրանք էլ փոխհամընկնեն, մնում է երրորդը՝ հոգեբանական մակարդակը: Այսինքն, հոգեկան դիմագծեր, բարդույթներ, բնույթ, բնավորություն:

Ըստ այդմ՝ միայն սեքսը ոչ մի կերպ բավարար չէ հարաբերության մեջ հայտնվելուն: Ինչպես հայտնի դեմոտիվատորում է ասվում՝ սեքսը բավարար առիթ չէ ծանոթանալու համար: Այնպես որ, եթե դուք սեքսից հետո պարտադիր կերպով ակնկալում եք սրճարան-ռեստորան-ծնողների հետ ծանոթացում-նշանդրեք-հարսանիք, պատրաստ եղեք ամենավատ ելքերին եւս: Մասնավորապես, տղամարդու կողմից նամակներին, զանգերին չպատասխանել, փողոցում տեսնել չբարեւել, ձեզ ինֆանտիլ կամ հիստերիկ համարել: Ու սա բավականին արդարացի է:

Լուսի Քոչարյան 

Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ
Ամենադիտված