Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել. ՆԳՆ խոսնակը՝ Տիգրանի հայրիկին զանգելու մասին
Հասարակություն
Ոստիկանությունը և փրկարար ծառայությունն ընտանիքի հետ կապի մեջ եմ ամեն ժամ և ցանկացած նման կասկածելի զանգ, տեղեկություն, իրենց կողմից առաջ քաշված որևէ վարկած կամ տարբերակ միանգամից ներկայացվում է ոստիկանությանը և ստուգում է իրականացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով Մարմարիկում մայիսի 4–ին անհետ կորած 2–ամյա Տիգրանի պապիկի այն հայտարարություններին, որ երեխայի հայրիկին երկու անգամ զանգել են, միացրել երեխայի լացի ձայն ու անջատել։
Նա նշել է, որ զանգահարողին հայտնաբարել են և դեպքը որևէ կապ չունի երեխայի անհետացման հետ․ «Զանգահարողը երեխա է եղել, որն անմիտ քայլ է արել։ Հանրությանը կոչ եմ անում չստուգված տեղեկություններ չհրապարակել»,– ասել է նա։