Երևան քաղաքը ծիրանի մեշոկ չի, որ շալակեն տանեն մոտակա շուկայում ծախեն
BlogՄիհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի ավագանու այս ընտրության պարադոքսը նրանում չէ, որ ընդդիմությունը չի կարողանում քաղաքի խնդիրների լուծման հոդաբաշխ և իրատեսական գաղափարներ գեներացնել...
Պարադոքսը նրանում է, որ երեկ չէ առաջին օրը ստեղծված կուսակցության անմակարդակ ղեկավարը հայտարարում է, որ ինքը «վերցնելու է քաղաքը»: Նա կամ մտածում է, որ Երևանը ծիրանի մեշոկ է, որ ինքը կարող է վերցնել ու շալակած տանել մոտակա շուկայում ծախելու կամ էլ՝ Չինգիզ Խանն է, որ ինչ տեսնում, վերցնում էր..