Հայերեն


Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկությունների տարածումը Հայաստանի հասցեին՝ կրկին ակտիվացնելով բնապահպանական ուղղությունը։ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում COP29 համաժողովի ձախողումից հետո մի քանի ամիս ադրբեջանական կողմը զերծ էր մնում բնապահպանական հարցերը բարձրացնելուց՝ հասկանալով, որ միջազգային հանրությունն առանձնապես լուրջ չի վերաբերվել հայկական կողմին հասցեագրված բնապահպանական մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանի հասցեին կեղծ տեղեկություններ տարածել։

Թիրախը, ինչպես միշտ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը Հայաստանի տնտեսության ողնաշարն է ու թիվ մեկ հարկատուն, որի վճարած գումարներն էլ կազմում են պետական բյուջեի բավականին խոշոր հատվածը, ուստի և թշնամական պետության նպատակը Հայաստանին թուլացնելն է, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Որպեսզի երկիրը չկարողանա վերականգնվել պատերազմից հետո, առավել ևս՝ զենք գնել, Բաքուն շարունակում է ԶՊՄԿ-ի դեմ իր կեղտոտ քարոզչությունը։ Մի երկիր, որտեղ բնապահպանություն պարզապես գոյություն չունի, իսկ հանքերի դեմ երբևէ բողոքած որևէ քաղաքացի անպայման հայտնվել է ոստիկանական մահակների տակ, այսօր Հայաստանին է մեղադրում, ընդ որում, շարունակելով օգտագործել տեղական «վայ-բնապահպանների» ուղղորդված զեկույցները, թե իբր ԶՊՄԿ-ն աղտոտում է շրջակա տարածքը։ Նույնիսկ իրանական փորձագետները մի քանի անգամ հատուկ զեկույցներ էին հրապարակել՝ նշելով, որ Հայաստանից որևէ աղտոտում չի իրականացվում, ընդհուպ Արաքս գետի վերաբերյալ հատուկ զեկույց էր ներկայացվել՝ նշելով, որ Հայաստանը երբեք որևէ աղտոտված նյութ չի նետում գետը։

Մինչ թշնամին շարունակում է իր այս կեղտոտ քաղաքականությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդիականացման նոր փուլ է մտել՝ լուրջ տեխնիկական վերազինում իրականացնելով, որպեսզի ապահովի ամենաբարձր ստանդարտները։ Մեր տեղեկություններով, առաջատար կազմակերպությունների լավագույն տեխնիկան է բերվելու Հայաստան։

Բայց այստեղ անելիք ունեն նաև Հայաստանի պետական մարմինները. պետք է գիտակցել, որ բնապահպանական մեղադրանքները բավական լուրջ են։ Եթե մի քանի ամիս առաջ Ադրբեջանը ձախողվել է այդ ուղղությամբ, չի նշանակում, որ հետագայում չի փորձելու նույնը կրկնել, ուստի պետք է տարբեր փորձագետների և մասնագետների խմբեր հրավիրել Հայաստան, նրանց ցույց տալ, թե ինչպես են աշխատում հայկական հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված