Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում
Հասարակություն
Մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն։
Բելլա Պապիկյանը գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնի է իր ինքնատիպ երաժշտական տեսահոլովակներով, որոնք մեծ տարածում են գտել սոցիալական հարթակներում։
Նա համագործակցում է նաև աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ի հետ։ Ծրագրում ընդգրկված են՝ հայկական ժողովրդական, հայտնի դասական և ժամանակակից ստեղծագործություններ ազգային գործիք քանոնի մատուցմամբ։