Բարդ ընտրություն. Ի՞նչ կանի Վովա Գասպարյանը
ՔաղաքականությունԼրագիր / Եթե իմ քաղաքական թիմը որոշի, որ պետք է մնամ գործադիրում, ապա կմնամ գործադիրում, իսկ եթե որոշի, որ պետք է լինեմ խորհրդարանում՝ ապա կլինեմ այնտեղ: Այդ խոսքերի հեղինակը Գալուստ Սահակյանի որդին է՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր, խորհրդարան անցած թեկնածուներից:
Արման Սահակյանի մասով կա մի քանի ուշագրավ հանգամանք: Նախ ռեյկտինգային թեկնածու էր այն տարածքում, որտեղ ՀՀԿ-ն ուներ այլ մրցունակ թեկնածուներ էլ՝ ՍԱՍ-ի Արտակն ու Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը:
Գեւորգյանը չի անցել խորհրդարան, այսինքն հավաքած ձայները բավարար չեն դրա համար: Բայց նա կարող է հայտնվել այնտեղ, եթե Արման Սահակյանը կամ ՍԱՍ-ի Արտակը չվերցնեն մանդատը: ՍԱՍ-ի Արտակի մասով եղավ հետընտրական աղմկոտ ձայնագրությունը, որը հենց վերագրեցին ոստիկանապետի «ձեռքին»: Առայժմ սակայն պարզ չէ, ՍԱՍ-ի Արտակի համար ձայնագրությունը կունենա ճակատագրական նշանակություն, թե ոչ: Այն իրավապահների տիրույթում է, բայց հասկանալի է, որ հարցը վճռելու է Սերժ Սարգսյանը:
շարունակությունը՝ կայքում