ՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվել
Տնտեսություն
ՌԴ Աստրախանի մարզում «Վլադիմիրովսկայա» թռչնաբուծական ֆերմայում բռնկված ուժգին հրդեհի հետևանքով 166,000 հավ է վառվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդվում է, որ թռչնաբուծարանի աշխատակիցները չեն տուժել. 17 աշխատակից ինքնուրույն տարհանվել է, սակայն թռչունները մնացել են ներսում: Կրակը ոչնչացրել է 2,000 քմ մակերեսով տարածք: Հրդեհաշիջումը շարունակվում է, ներգրավված են տասնյակ հրշեջներ ու տեխնիկա: