Հայերեն


«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը դրա մասին խոսում են: Այդ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում, որ Հայաստանը պետք է լուծարի Մինսկի խմբի համանախագահությունը, Սահմանադրությունը փոխի և այլն: Ընդ որում, որքան հասկանում եմ, պահանջների մի մասն արդեն հանրային հնչեցված են, որպես պահանջ ներկայացված, մի մասի շուրջ ակնարկներ կան, որ իբր դրանք արվեն, այլ պահանջներ են լինելու: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց օրակարգում պատրաստ պահում է մի պարզ պատճառով. քանի դեռ ստորագրված չէ փաստաթուղթը, կա Հայաստանից անընդհատ նոր զիջումներ կորզելու հնարավորություն: Բայց փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, կախված միջազգային զարգացումներով, կարող է ինչ-որ պահի փոխվել: Այդ պատճառով պատրաստ պահում են այդ թուղթը և փորձում նոր զիջումներ կորզել: Եթե միջազգային հնարավորությունների պատուհանը փակվելուն մոտենա, վերջին պահին Ադրբեջանը ստորագրելու է այդ թուղթը՝ մինչ այդ շարժվելով «ինչ կարողանա, պոկի» տրամաբանությամբ: Ադրբեջանն առաջնորդվում է «էլ ինչ կարող է պոկել» սկզբունքով, իսկ Հայաստանն էլ դեմ չէ այդ զիջումներն անելուն: Պարզապես Փաշինյանը խնդիր ունի՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ դա երկրի ներսում իր իշխանությանը սպառնալիք չդառնա: Այսինքն՝ փուլ-փուլ մատուցել, հետզհետե հանրությանը պատրաստել այդ զիջումներին, նոր գնալ դրանց, և այլն: Սա է ամբողջ պրոցեսը, ինչին հիմա ականատես ենք լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:

Եթե երկու կողմն էլ ուզում են խաղաղ ապրել, հաշտվել, որոշակի քայլեր պետք է կատարեն երկուսն էլ: Մի կողմից՝ զիջումների գնացող Հայաստանի իշխանություններ, մյուս կողմից՝ հայկական բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակող Ադրբեջան: Վերջին շրջանում պարբերական կրակոցներ են հնչում Սյունիքում, օրերս էլ Տավուշի մարզի Մովսես գյուղն էր հայտնվել թշնամու թիրախում: Սա ռազմական գործողությունների՞ մասին է հուշում, թե՞ հոգեբանական ճնշում է մարդկանց վրա: «Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները ռազմական խնդիրներ լուծելուն ուղղված չեն: Դրանք քաղաքական կրակոցներ են, որոնց հիմնական նպատակը հայ հանրությանն անհրաժեշտ վախի մթնոլորտի մեջ պահելն է: Այսինքն, հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանում բնակչությունը մտածի, թե կարող է ինչ-որ բան փոխվել, թե կարող են Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել և այլն: Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները՝ ասելով, որ եթե չանենք, տեսեք, թե ինչ լարվածություն կա, մարդիկ կրակի տակ են ապրում և այլն: Հիմա չեմ ուզում ասել, որ դա ուղիղ համագործակցություն է, նման բան ասելու համար փաստ չունեմ, բայց Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարքագծերի հատկանիշները հուշում են, որ, այնուամենայնիվ, նման պայմանավորվածություն կարող է լինել: Պայմանավորված ինչ-որ լարվածության աստիճան են պահում՝ պետք եղած ժամանակ դրա դոզան ավելացնելով և պետք եղած ժամանակ պակասեցնելով: Եվ այդպես ստիպում են մեր ժողովրդին համաձայնել կամ հարմարվել նոր զիջումներ անելու գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց երկրի ներսում Փաշինյանին և նրա թիմին սատարողների թիվն է նվազում: Մարդիկ իրենց առօրյա կյանքում բախվում են տարաբնույթ խնդիրների, ահռելի են երկրի արտաքին մարտահրավերները: Իշխող թիմի ղեկավարի և ներկայացուցիչների ելույթները, հարցազրույցները դիտելիս տպավորություն է, թե անհանգիստ են: Ներքին նվազող վարկանիշի՞ն են բախվում, թե՞ արտաքին նվազող աջակցությանը: «Վստահ եմ, որ Փաշինյանն էլ, իր թիմակիցներն էլ հստակ տեսնում են, որ արդեն կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այո, ունեցել են այդ աջակցությունը, ունեցել են ժողովրդի սերը, հարգանքը, լիուլի են ունեցել, ինչպես երևի թե ոչ ոք երբևէ Հայաստանի անկախության տարիներին, բայց դա կորցրել են: Խոսելով ժողովրդական վստահության մասին՝ գիտեն, որ դա անցած երևույթ է, դա իրենց նյարդայնացնում է: Իրենց իշխանության կարևոր հենարաններից մեկն արդեն կորցրել են: Հասկանում են, որ ամեն մի՝ նույնիսկ չնչին իրադարձություն կարող է ճակատագրական նշանակություն ունենալ և դառնալ այն վերջին կաթիլը, որից հետո հանրության համբերության բաժակն արդեն լցվում է: Բնականաբար, դա իրենց լարելու է, որովհետև նաև լավ հասկանում են այն հանցանքների մասշտաբները, որոնք գործել են մեր պետության և ժողովրդի հանդեպ: Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը կա, այն նրանց նյարդային է դարձնում: Ինձ համար սա միանշանակ է: Հիմա էլ տեսնում են, որ «կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության բաստիոն» և նման բաներ ասելու փաստարկներն են կորցնում, դա ավելի է նյարդայնացնում քաղաքական թիմին, որովհետև հասկանում են, որ դա ևս մեկ քայլով մոտեցնում է իրենց տապալումը: Շատ մարդկային է այն, որ վերջին մոտ սկսվում են հոգեվարքին բնորոշ զարգացումներ, որոնք կարող են արտահայտվել ցնցումներով և այլնով, ինչի ականատեսը լինում ենք վերջին շրջանում»,- հավելում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսկ իշխանությունն ունի՞ արտաքին աջակցություն, չէ՞ որ աշխարհն էլ է օր օրի փոխվում: «Այս իշխանությունը հաճախ օգտագործում էր աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը: Մե՛կ սրան մի բան խոստանալով, մե՛կ մյուսին՝ իր այդ խոստումներով իշխանությունը պահելու համար: Նրանք ռեալ վայելում էին միջազգային հանրության աջակցությունը, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Շատ հարցեր կամ ձախողումներ այդ կենտրոնները կարողանում էին հեշտությամբ բարդել Հայաստանի իշխանության վրա՝ դրանով արդարացնելով այս կամ այն հարցում իրենց արած կամ չարած քայլը: Այդ տեսակետից նման իշխանությունը, որն ուրիշների մեղքն իր «վիզն էր վերցնում» և իր ժողովրդի «վզին էր փաթաթում»՝ զուտ սեփական իշխանությունը պահելու համար, այդ կենտրոններին ձեռնտու էր և շարունակելու է ձեռնտու լինել այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ գլոբալ հակամարտությունը: Բայց տեսնում ենք, որ այդ հակամարտությունը հետզհետե ավարտին է մոտենում, ինչ-որ ամփոփող գծեր քաշելու շրջան են մտել, և պարզ է, որ դրանից հետո այս իշխանությունն այլևս չի կարողանալու այդ հակասությունների վրա ինչ-որ բան կառուցել կամ սրան-նրան ինչ-որ բաներ խոստանալով՝ դիվիդենտներ շահել: Հետևաբար՝ կորցնելու է նաև աջակցությունը, որովհետև ինչ եղել է, անցել է արդեն, հիմա դաշտը մաքրելու ժամանակն է: Ոչ մեկ չի ուզում, որ իր սխալները, բացթողումները, որքան էլ դրանք բարդված լինեն այլ մարդու կամ երկրի վզին, շարունակեն ակտուալ լինել քաղաքական օրակարգերում: Փաշինյանը կորցնում է այդ աջակցությունը, դա արդեն ցույց են տալիս: Ռուսաստանն իր ձևով՝ մի քիչ ավելի ուղիղ խոսքով, կոպիտ, օրինակ՝ Մոսկվա են կանչում, բայց առանձին հանդիպում չեն կազմակերպում, և նմանատիպ այլ քայլերով: Արևմուտքն էլ իր պասիվությամբ է դա ցույց տալիս: Իսկ արտաքին աջակցությունն այս իշխանության համար շատ լուրջ ռեսուրս է, որովհետև չկա ներքին ժողովրդական աջակցություն, չկա միասնություն քաղաքական դաշտում, մնացել է մի քանի քարոզչական թեզ, որոնք հիմա քանդվում են, արտաքին աջակցությունը և դրանից բխող ուժային մարմինների աջակցությունը: Օրինակ՝ ոստիկանությունն ինչ ապօրինություններ գործեց, Արևմուտքը դա տեղավորում էր ժողովրդավարական արժեքների մեջ, այդ ժամանակ խնդիր չուներ ոստիկանության հետ: Բայց հիմա կամաց-կամաց այդ ամենը կորսվում է, դրա նշանները տեսնում եմ: Արտաքին զարգացումները նույնպես շատ մեծ դերակատարություն և ազդեցություն ունեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել
Ամենադիտված