«Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է
Քաղաքականություն«Հրապարակ»
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաեւ Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երեւանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ։
Հիշեցնենք, որ Սուքիասյանի որդին ամուսնացած է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հետ, քավորն էլ Մհեր Սեդրակյանն է։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է առաջիկայում պաշտոնից ազատվի նաեւ Վարուժան Սուքիասյանը։ Հավելենք, որ թաղման բյուրոյի տնօրենի պաշտոնը լավ գործ է համարվում՝ սկսած տախտակի ներկրումից, սպասարկման ծառայություններից, վերջացրած էլիտար գերեզմանատեղերի հատկացումով։ Այնպես որ՝ սուրբ տեղը դատարկ չի մնա։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: