Ինքնաբացարկի նոր դիմումներ ստացվե՞լ են
ՔաղաքականությունԱյս պահի դրությամբ պատգամավորական մանդատից հրաժարվելու նոր դիմումներ չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Նա նշեց. թե մանդատից հրաժարվելու դիմումների ներկայացման վերջնաժամկետ, որպես այդպիսին, չկա, և արդեն ձևավորված խորհրդարանում ևս պատգամավորները կարող են նման դիմումներ ներկայացնել: Ինքնաբացարկի դիմումները ետ վերցնելու ժամկետը մինչ այսօր ժամը 15:00-ն է, երբ կգումարվի ԿԸՀ նիստը և կհաստատվի ԱԺ-ի կազմը: Այն դիտարկմանը, որ թեկնածուներից մի քանիսն ասում են, թե իրենք նման դիմում չեն ներկայացրել, ԿԸՀ խոսնակը նշեց, որ բոլոր դիմումները կքննարկվեն նիստի ժամանակ: