Հայերեն

«Թե Հայկոն, թե Արման Մարությանը վստահեցին ինձ». Մարի Պետրոսյանն՝ «Ազիզյաններում» հայտնվելու մասին

Life

 
Թե Հայկ Մարությանը, թե Արման Մարությանը վստահեցին ու հավատացին ինձ. Մարի Պետրոսյանն՝ «Ազիզյաններում» հայտնվեու մասին

«Ազիզյաններ» սիթքոմն արդեն տեւական ժամանակ է հեռուստաէկրաններին է: Այն հասցրել է սիրվել ու սիրելի դարձնել երիտասարդ դերասանների, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ հենց այս սիթքոմի շրջանակում:

20-ամյա Մարի Պետրոսյանը, ով մարմնավորում է Ազիզյանների ընտանիքի դստերը, Life.panorama.am-ին պատմեց, որ այժմ, ասես, իր երազում ապրի.

«Ես ավարտել եմ «Աբել Աբելյանի քասթինք սքուլը», եւ հենց այստեղից էլ նախորդ տարի ինձ հրավիրեցին մասնակցելու «Ազիզյանների» ընտանիքի դստեր կերպարի քասթինգին: Չեմ թաքցնի՝ առաջին փորձը լավ չստացվեց, բայց դա, ի ուրախություն ինձ, պատճառ չդարձավ, որ հաջորդ անգամ եւս ինձ կանչեն: Այդպիսով՝ եւս երկու, երեք անգամ մասնակցեցի քասթինգին, եւ մի օր էլ, ի ուրախություն ինձ, զանգ ստացա՝ ինձ հայտնեցին, որ հենց ինձ են ընտրել: Այս պահին ապրումներս չեմ կարողանա նկարագրել: Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ առաջին քայլերն այս ոլորտում կանեմ «Կարգին ստուդիայի» հետ՝ ի դեմս Հայկ ու Արման Մարությունների: Հիմա ասես այս ամենը երազ լինի, մի քանի ամիս է, ինչ իմ երազում եմ ապրում»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

Խոսելով «Ազիզյաններում» դերասանների հետ համատեղ աշխատանքի մասին՝ Մարին նշեց.

«Մեզ մոտ, առանց չափազանցության, ընտանեկան մթնոլորտ է տիրում, այստեղ գալիս ենք ոչ թե աշխատելու, այլ՝ հանգստանալու: Գիտեք, հնարավոր է, որ դերասանն իր ուժերի վրա վստահ լինի, սակայն կան մարդիկ, որոնք նրան կարող են եւ բարձրացնել, եւ իջեցնել: Թե Հայկ Մարությանը, թե Արման Մարությանը վստահեցին ու հավատացին ինձ, որը փոխանցեցին նաեւ ինձ: Շատ դժվար է առանց փորձ ունենալու հայտնվել պահանջկոտ ու մեծ հաջողություն գրանցած մասնագետների մոտ, այն էլ՝ գլխավոր կերպարով, բայց ինձ մոտ, կարծես թե հաջողվեց դա: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայկ Մարությանի հետ ու դառնալ նրա ընկերը: Ինչ վերաբերվում է մյուս դերասաններին, գրեթե բոլորն էլ թատրոնի դերասաններ են՝ մեծ փորձով ու մասնագիտական գիտելիքներով: Իմ կերպարային գիծն ավելի շատ զարգանում է Ազիզյանների ընտանիքի երեխաների, այսինքն՝ իմ հերոսուհու եղբայրների հետ: Բորիս Բաղդասարովի հետ նախկինում ծանոթ էի «Աբել Աբելյանի քասթինք սքուլից»: Մենք շատ լավ ընկերներ ենք, ինչն էլ ինձ շատ է օգնում նաեւ նկարահանման հրապարակում: Արման Մարությանի խոսքով՝ երեխաներն այս  նախագծի ուժեղ օղակ են»:

Թե որքանո՞վ են «Ազիզյանների» գլամուրային Մարին նման իրական Մարի Պետրոսյանին, դերասանուհին պատասխանեց.

«Իմ հերոսուհին տարբերվում է այժմյան ստանդարտ գլամուրային աղջիկներից, նա ունի նաեւ այլ հետաքրքրություններ: Մենք միմյանց որոշ նմանություններ ունենք, իհարկե, բայց միեւնույն է, սիթքոմում ես իրական Մարիին չեմ խաղում»:

Հետաքրքրվելով, թե Մարի Պետրոսյանը դերասանական արվեստից զատ ի՞նչ հետաքրքրություններ ունի, պատմեց.

«Յոթ տարի հաճախել եմ Լատինոամերիկյան պրոֆեսիոնալ պարի, սակայն հետո որոշ խնդիրների պատճառով թողեցի այն, ինչն իմ ամենացավոտ կողմն է: Հիմա սիրողական մակարդակով կրկին պարում եմ: Ինձ շատ է հետաքրքրում նաեւ նկարչությունն ու կավագործությունը: Երազում եմ նաեւ ոստիկան դառնալու մասին, որին ծնողներս այնքան էլ կողմ չեն: Չգիտեմ, գուցեեւ ապագայում այդ երազանքս էլ կատարվի, ի վերջո ասում են՝ երազանքները հետաքրքիր պատահականությամբ կատարվում են»:

Մարի Պետրոսյանի առաջիկա ծրագրերում է նաեւ ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, որպեսզի սիրելի աշխատանքում ավելի շատ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերի:

«Քասթինգ սքուլի ավարտական ներկայացման շրջանակում պատիվ եմ ունեցել բեմ դուրս գալու, եւ պետք է ասեմ, որ դա ինձ շատ դուր եկավ: Հուսամ՝ ապագայում, երբ գիտելիքներս առավել լայնածավալ լինի, կհայտնվեմ նաեւ թատրոնում»,- հավելեց նա:

Երիասարդ դերասանուհու համար երազանք է խաղալ Աբել Աբելյանի հետ.

«Աբելին շատ եմ սիրում, նրանից շատ բան եմ սովորել ու երազանք է նրա հետ խաղալը: Նա ոչ միայն հիանալի մասնագետ է, այլեւ լավ մարդ»,- նկատեց նա:

Իսկ վերջում, հարցին, թե հայտնիությունը երիտասարդ դերասանուհու կյանքը փոխե՞լ է արդյոք նշեց.

«Հայտնիությունը դերասանի համար շատ հաճելի է: Այսօր ինձ կարող են փողոցում կանգնեցնել, հատկապես երեխաները լուսանկարվեն ինձ հետ: Այդ ժամանակ հիշում եմ ինձ, երբ փոքր ժամանակ ինքս էլ երկրպագում էի տարբեր դերասանների ու երջանկություն էր նրանց հետ լուսանկարվելը, խոսելը: Պետք է շեշտեմ, որ հայտնիությունը ինձ չի փոխել, հաստատ աստղային հիվանդությամբ չեմ տառապում, գուցե մարդիկ կան, որ մտածում են, թե ես գոռոզացել եմ,  ինչն այդպես չէ, եւ սա շատ հաստատակամ եմ ասում»:

Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութ
Ամենադիտված