Ի՞նչ է կատարվում Օղակաձեւ զբոսայգում․ ահազանգ
ՀասարակությունԱյս պահին Օղակաձեւ զբոսայգու տարբեր հատվածներում շինարարություն է իրականացվում, որի մասին ահազանգում են բնապահպանները: Այս մասին նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ելք»-ի կողմից ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:
«Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել շինթույլտվությունների պատճեններն ու քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի եզրակացությունը՝ այդ թույլտվությունների հիմնավորված լինելու մասին»,-գրել է նա: