Սերժ Սարգսյանը «Օջախում»,Կարեն Կարապետյանը՝ Դիլիջանի «Գետափում»
ՔաղաքականությունHayeli.am / Երեկ «Օջախ» ռեստորանում քաղաքական եւ զինվորական էլիտան մեծ շուքով նշել է Յուրի Խաչատուրովի ծննդյան 64-ամյակը։ Խնջույքին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, նա բավականին երկար ժամանակ մնացել է ծննդյան տոնախմբությանը ու հեռացել է կեսգիշերին մոտ, որովհետեւ հավաքույթը թերեւս նաեւ հրաժեշտի երեկո է եղել Խաչատուրովի համար, ու ներկաները ըստ տեղեկությունների ամեն ինչ արել են՝ ուրախ մթնոլորտ ապահովելու համար։
Մեր ունեցած տեղեկություններով, նույն որը Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը,որին ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել գրեթե բոլոր նախարարները:
Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել: