Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ»
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով AS-ին։
«Ռեալը» 2 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը հաստատվի ավելի շուտ` «Ռեալի» կազմում պաշտպանի` աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» հետ հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի, իսկ մրցաշարն ԱՄՆ-ում կմեկնարկի հունիսի 15-ին, այդ պատճառով «Լիվերպուլը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար փոխհատուցում է պահանջում։
Ալեքսանդր-Առնոլդը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ, և եթե մադրիդյան ակումբն ու «Լիվերպուլը» համաձայնության չհասնեն փոխհատուցման հարցում, նա նոր թիմին ազատ գործակալի կարգավիճակում կմիանա հուլիսի 1-ին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram