Պորշ Կայենը ռեկորդ է սահմանել՝ քարշ տալով 314 տոննա կշռող Airbus օդանավը (տեսանյութ)
ԱշխարհԳերմանական Porsche ընկերության նոր Cayenne S Diesel մոդելը գեղեցիկ դիզայնով ու տեխնիկական տպավորիչ բնութագրով մեքենա լինելուց զատ նաև բավականին հզոր է:
Այդ է ապացուցում վերջերս համացանցում տարածված տեսանյութը, որում արտաճանապարհային մեքենան քարշ է տալիս հետևից ճոպանով ամրացված Airbus A380 օդանավը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, այս հնարքից հետո Cayenne S Diesel-ը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենածանր օդանավը քարշ տված ունիվերսալ մեքենա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Airbus A380-ը կշռում է մոտ 314 տոննա: Cayenne S Diesel-ն այն քարշ է տվել 43 մ:
Նշվում է, որ ռեկորդը սահմանվել է Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանում:
Air France and Porsche: New Guinness World Records title from Porsche AG on Vimeo.