Հայերեն

«Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն

Մարտի 17-ից Սրբազան շար­ժումը սկսել է ստորագրահավաք` «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով: Սկզբում նախաձեռնողները եւ Բագրատ Սրբազանը չէին բացառում, որ սա կարող է հերթական օրենսդրական նախագծի մեկնարկը դառնալ եւ իշխանափոխության տանել, բայց հետո հայտարարեցին, որ այն կրում է սիմվոլիկ բնույթ՝ աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի վստահում Փաշինյանի իշխանությանը: «Վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել, եւ կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են»,- ասել էր Սրբազանը: 

Շարժման խոսնակից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է այժմ ստորագրահավաքը, քանի՞ ստորագրություն է հավաքվել այս երկու ամիսների ընթացքում: Ասում են, որ առաջիկայում Բագրատ Սրբազանը նորից ակտիվ պայքարի փուլ է մտնում: Շարժման խոսնակ Լիդիա Մանթաշյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այս ընթացքում հավաքվել է 25 հազար ստորագրություն, թեպետ վերջին օրերին տվյալները չենք ամփոփել, պարզապես մոտավորապես գիտենք, թե քանի տպաքանակ ենք այս ընթացքում օգտագործել: Հաշվարկը վերջին անգամ արել ենք մեկ ամիս առաջ, մոտ օրերս եւս կհաշվենք: Ինչ վերաբերում է Սրբազանի պայքարի նոր փուլին, ապա ասեմ, որ մեր պայքարը երբեք չի եղել պասիվ, ուղղակի եղել է ոչ այնքան տեսանելի, հիմա մտնում ենք տեսանելի պայքարի նոր փուլ: Դեռեւս օրը հստակ չէ, ամիս-ամսաթիվ չկա դեռեւս: Ֆորմատի մասին էլ Բագրատ Սրբազանն առաջիկայում կհայտարարի, բայց ամեն դեպքում պայքարը լինելու է տեսանելի: Հասարակությունը սարսափելի հիասթափված է իշխանությունից: «Չեմ վստահում» ակցիան էլ եւս մեկ անգամ ապացուցեց, որ մարդիկ խիստ հիասթափված են իշխանությունից: Նախորդ տարվա համեմատ իրավիճակն ավելի է փոխվել, հիասթափության ալիքն ավելի է մեծացել, մանավանդ վերջին սոցիալական խնդիրներից հետո դժգոհության ալիքն ավելի է ուժգնացել, թեպետ ասեմ, որ դժգոհողների մեծ մասը պետության, հայրենիքի սահմանների մասին է մտահոգված հիմնականում: Մարդիկ հույս ունեն, որ այս ամենի վերջը կգա, ու հայ ժողովրդի արժանապատվությունը կվերականգնվի: Մեր ակցիան կոչվում է՝ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին», մարդիկ մեզ ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Փաշինյանին: Նման դժգոհություններ ենք լսում նույնիսկ: Հարցնում ենք` ի՞նչն է պատճառը, որ չեք վստահում Փաշինյանին, մարդիկ աթոռ են խնդրում, որպեսզի նստեն ու օրերով թվարկեն, թե ինչու չեն վստահում իշխանությանը: Այս անգամ մենք վերջնական ենք պայքարի դուրս գալու, հույս ունենք, որ հաղթանակն այս անգամ լինելու է պարտադիր: Մենք հաշվի ենք առել մեր բոլոր թերացումները, կազմակերպչական հարցեր եւ այլն: Այս անգամ վերջնական հաղթանակի հետեւից ենք գնալու, դե, իսկ պայքարի առաջնորդը լինելու է Բագրատ Սրբազանը»:

«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության
Ամենադիտված