Յուվեցի Կարոյի փեսան ազատ արձակվեց
ՀասարակությունԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվենցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. «Գոռ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ներումով»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ:
Նշենք, որ Գոռ Առաքելյանին դատարանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդ-վածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերով նրան դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 235-րդ հոդվա-ծի 1-ին մասով՝ ազատազրկման 1 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, որպես վերջնական պատիժ նշանակել էր ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2014թ. մայիսի 18-ից։
Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Ներսես Մելքոնյանը՝ 2 տարվա ազատազրկման: