Հայերեն


Պատկերացրեք մի հայի, որի գեները «շատ մաքուր» են, բայց նա իր համաքաղաքացիների չքավորության հաշվին միլիարդատեր է դարձել

Հասարակություն

«ԱՌԱՎՈՏ», Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նորից Ֆեյսբուքում հայտնվեց հայ աղջկանից եւ սեւամորթ ամուսնուց բաղկացած ընտանեկան մեկ այլ զույգի նկարը, եւ էլի սկսվեց «ուսյալ հայրենասերների» խրախճանքը «հայի գենի» վերաբերյալ: Մարդիկ ամենայն լրջությամբ պնդում են, որ կա, ասենք, հայկական գանգ եւ ոչ հայկական՝ չիմանալով, հավանաբար, որ այդ տեսությունն իրենցից մոտ 80 տարի առաջ պետական մակարդակով կյանքի էին կոչում Գերմանիայի իշխանությունները: Նրանք ունեին գանգերի հստակ մոդելներ, որոնց մի մասը համապատասխանում էր «արիական» չափանիշին, իսկ մյուսը՝ ոչ: Մեկը, հետեւաբար, բարձր կարգի ազգ է, իսկ մյուսը՝ ցածր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Գենը» նույնն է՝ իբր ինչ-որ գենետիկ կոդեր կան, որոնցով ազգերը տարբերում են, եւ այդ կոդը, պարզվում է, պետք է պահել «անբասիր մաքրության» մեջ: Ենթադրենք, իմ գենետիկ կոդն ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ այդ գենը համընկնում է թուրքի գենի հետ, դա որեւէ ձեւով ազդո՞ւմ է իմ գործունեության բնույթի վրա: Ես գրում եւ խոսում եմ հայերեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ծնվել եմ եւ մեռնելու եմ Հայաստանում: Դա՞ է կարեւորը, թե՞ ինչ-որ գենետիկ կամ «գանգային» փորձագիտության արդյունքները: Եվ հակառակ դեպքն էլ վերցնենք. պատկերացրեք մի հայի, որի գեները «շատ մաքուր» են, գանգն էլ համապատասխանում է արիացու ամենաբարձր ստանդարտներին, բայց այդ հայը իր համաքաղաքացիների չքավորության հաշվին միլիարդատեր է դարձել: Նա ավելի՞ պիտանի է մեր հասարակության համար, քան «սխալ», թեկուզ թուրքական գենով օրինապաշտ քաղաքացին: Մի խոսքով, միակ բանը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, մարդու վարքն է տվյալ հասարակության մեջ, իսկ սպիտակամորթ է նա, թե սեւամորթ, սայլակով է տեղափոխվում, թե քայլելով, ակնոցավոր է, թե լավ տեսողություն ունի, նրա արյան բաղադրության մեջ ինչ «կոդեր» կան՝ այդ ամենը չափազանց երկրորդական է: Սովետի քանդվելը, բացի դրական արդյունքներից, ունեցավ նաեւ բացասական հետեւանքներ՝ գործնականում ընդհատվել է շփումն այլ ազգերի հետ: Ոչ բոլորն են, որ հնարավորություն ունեն գոնե մեկ շաբաթով դուրս գալու մեր մոնոէթնիկ հանրապետության սահմաններից եւ տեսնելու այլ ազգի, այլ կրոնի, այլ մշակույթի, այլ գույնի մարդկանց: Այդ «ներփակվածությունն» է պատճառներից մեկը, որ մարդկանց մեջ ձեւավորվում են անհեթեթ կարծրատիպեր ու բարդույթներ: Եթե հայ աղջիկն ընտրել է սեւամորթ ամուսին, դա իր անձնական գործն է: Միայն գավառական սահմանափակ մտահորիզոն ունեցողներն են, որ կարող են ընդհանրապես քննարկել այդ խնդիրը: Եվ ինչպես շատ-շատ այլ հարցերում, այստեղ նույնպես պետք է գնալ հոսանքին դեմ: 

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված