Փաստորեն, Հայաստանում մարդ կա, ում առնվազն մի հինգ հարյուր հոգի անկեղծ սիրում է. Ազա Բաբայան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի բան էլ գրեմ, նոր գնամ քնելու։
Երկու օր առաջ Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին էի։ Դահլիճը լեփ-լեցուն էր՝ հինգ հարյուրից ավելի մարդ կար, մի մասը՝ կանգնած։ Ու ես չգիտեմ՝ իմ որ զգայարանով զգացի, որ այդ մարդիկ եկել էին ոչ թե ինչ-որ պատճառով, այլ որովհետև ՍԻՐՈՒՄ են Սրբազանին։
Երկու օր է՝ սրա մասին եմ մտածում։ Փաստորեն, Հայաստանում մարդ կա, ում առնվազն մի հինգ հարյուր հոգի անկեղծ սիրում է։
Իսկ սերը, թերևս, ամենաուժեղ մարդկային գործիքն է։
Որպես քրիստոնյա աթեիստ եմ ասում։
Հաճելիորեն զարմացած եմ։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram